"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեյի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Կարևոր համարելով Լատվիայի հետ ջերմ ու բարեկամական կապերի ամրապնդումը՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել անել առավելագույնը՝ երկու երկրների տարբեր ոլորտներում գործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv