Թափանցիկ իր գործելաոճով՝ հրապարակային՝ տեղեկատվությամբ: Չշեղվելով որդեգրած սկզբունքներից՝ "Մուլտի Գրուպ" կոնցեռնը շարունակում է հարկային իր քաղաքականության մասին հանդես գալ բաց հաշվետվությամբ: 2014 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշներն արդեն հայտնի են: Հրապարակված տվյալների համաձայն՝ "Մուլտի Գրուպը" Հայաստանի 10-ը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:
Ծաղկաձորում անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող "Լավագույն մարզական ընտանիք 2014"-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է մրցույթի նախորդ 2 փուլերը հաղթահարած 144 ընտանիք: 11 տարի անընդմեջ մրցույթը միմյանց շուրջ է համախմբում Հայաստանի ու Արցախի հազարավոր ընտանիքների՝ տարեցտարի ընդլայնելով մասնակիցների թիվը: Նախորդ տարվա 2041-ի փոխարեն այս տարի մրցույթին մասնակցել է 2067 ընտանիք: Եզրափակիչ փուլի մրցելույթներին հետևել են նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:
Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում հերթական նվիրատվությունը իսկական տոնի է վերածվել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ իր դռներն է բացել առողջության առաջնային պահպանման կենտրոնը: Իրենց շնորհակալանքի խոսքը համայնքի բնակիչները դրսևորել են Գագիկ Ծառուկյանին արժանացնելով Մայակովսկու պատվավոր քաղաքացու կոչման ու համայնքի ղեկավարի անվանական հուշամեդալի:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv