Items filtered by date: Երկուշաբթի, 27 Հուլիսի 2020
Երկուշաբթի, 27 Հուլիսի 2020 22:00

Էպիկենտրոն 27.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

ԲՈՒՀ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր կրկին հավաքվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ, պահանջել հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը,սակայն, հրաժարվել է նրանց ընդունել, փոխարենն առաջարկվել է հանդիպում փոխնախարարի հետ: Ակցիայի մասնակիցները կտրականապես մերժել են առաջարկը և նախարարին 1 ժամ ժամանակ տվել: Որևէ արձագանք չստանալով՝ նրանք պահանջել են Հարությունյանի հրաժարականը, ապա նստացույց արել: Իրավիճակը թեժացել է, երբ ոստիկաններն ուժով ակցիայի մասնակիցներին հեռացրել են տարածքից, իսկ 2-ին՝ բերման ենթարկել: Ինչպե՞ս է ավարտվել մոտ 5 ժամ տևած ակցիան:

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում: Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է իշխանական պատգամավորը Սևանի ափին բազմամարդ խնջույքի մասնակցում՝ խախտելով պարետի սահմանած կանոնները: Ըստ մամուլի՝ լողափը պատկանում է պատգամավորին, թեև վերջինը հերքել է լուրը: Տեսանյութի հրապարակումից հետո Ոստիկանությունն ու տեսչական մարմինները գործողություններ են իրականացրել այնտեղ: Առայժմ Սարգսյանը միայն տուգանվել է՝ դիմակ չկրելու համար: Վայր կդնի՞ արդյոք մանդատը պատգամավորը, և ինչպե՞ս են կատարվածին արձագանքել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու վարչապետի խոսնակը:

Արցախի նախագահի հրամանագրով՝ պարետի պաշտոնում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին փոխարինել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Ընդլայնված խորհրդակցությանը Արայիկ Հարությունյանն անդրադարձել է համավարակի դեմ պայքարի կանոններին՝ պատկան մարմիններին հանձնարարելով հսկողության տակ պահել հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոններն ու հանրային սննդի կետերը: Նախագահի հանձարարությամբ՝ պարետատունը կխստացնի հոգեհանգստյան արարողություններին մասնակցության կարգը:

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները հերթական բողոքի ակցիան են իրականացրել Երևանի քաղաքապետարանի մոտ: Շենքերը, որտեղ նրանք բնակվում են, ճանաչվել են 4-րդ կարգի վթարային, սակայն քաղաքապետը հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը: Ցուցարարները պահանջել են հանդիպում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ, սակայն նրանց հետ հանդիպել են միայն ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Նրանք ակցիայի մասնակիցներին փոխանցել են շենքերի սեյսմիկ ռիսկի փորձաքննության պաշտոնական փաստաթուղթը՝ խոստանալով հետամուտ լինել խնդրի շուտափույթ լուծմանը:

Երկուշաբթի, 27 Հուլիսի 2020 16:30

Մուլտիկնիկ 27.07.2020

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։