Items filtered by date: Շաբաթ, 11 Հուլիսի 2020
Շաբաթ, 11 Հուլիսի 2020 20:10

Էպիկենտրոն 11.07.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հուլիսի 18-ից մայրաքաղաքի ամբողջ տարածքում երթևեկության առավելագույն արագություն կսահմանվի 60 կմ ժամը: ՃՈ պետի տեղակալն ասել է, որ փոփոխությունը ժամանակավոր է, և սահմանափակումը կարող է լինել նույնիսկ 50 կմ ժամ: Մասնագետները որոշումը համարում են անարդյունավետ և անտրամաբանական: Ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովի խոսքով՝ աշխարհը գնում է երթևեկությունն արագացնելու ուղղությամբ, յուրաքանչյուր մեկ կմ ժամ արագությունը ազդում է նույնիսկ տնտեսական իրավիճակի վրա:

Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ Արցախում կրկին երկարաձգվել է արտակարգ իրավիճակը: Հրամանագիրն այսօր ստորագրել է երկրի նախագահը: Այսօրվանից մինչև օգոստոսի 12-ը ներառյալ հայկական երկրորդ հանրապետություն մուտքն ու ելքը խստացված է: Պարետի նոր որոշման համաձայն՝ արագ թեստի պահանջը փոխարինվել է ՊՇՌ թեստով: Հայաստանի ու արտերկրի մեր հայրենակիցները Արցախ կարող են մուտք գործել խիստ անհրաժեշտության դեպքում միայն:

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքային խումբն իր գնահատականն է հրապարակել կորոնավիրուսի համավարակին հակազդելու՝ իշխանության գործողությունների վերաբերյալ: Ծավալուն հայտարարության մեջ նշվում է, որ համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունն անտեսել է ահագնացող մարտահրավերները, առաջնորդվել սոսկ անձնական և նեղ քաղաքական շահախնդրությամբ: Համավարակին հակազդելու իշխանությունների գորոծողությունները գնահատելով ձախողված՝ աշխատանքային խումբն անընդունելի է համարում արտակարգ դրության իրավական ռեժիմի հերթական երկարացումը:

Պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում: Մասիսի կամուրջը փլուզման եզրին է: Երբ կսկսվի նորոգումը՝հայտնի չէ: Մեքենաները դժվարությամբ են կարողանում անցնել 5 գյուղ կապող կամրջի վրայով: Բնակիչներն ահազանգում են՝ իրավիճակն այնքան օրհասական է, որ ցերեկը հսկայական խցանումներ են գոյանում, իսկ մութն ընկնելուն պես առնվազն պետք է մահապարտ լինես, որ կամրջի վրայով երթևեկես: Մասիսցիների խոսքով՝ երբեմն կամրջի տարածքում պաշտոնյաներ հայտնվում են, սակայն սայլն այդպես էլ տեղից չի շարժվում:

Վաղ առավոտից իրավիճակը թեժ և լարված է եղել Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գտնվող հնամաշ իրերի շուկայում: Քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների հետ փորձել են առևտրականներին հեռացնել շուկայից՝ հայտարարելով, որ այդ վայրում առևտուրն արգելված է: Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ է տվել՝ աշխատանքի այլ վայրեր գտնելու համար: Առևտրականների խնդրանքով՝ շուկա էին այցելել նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նրանք զրուցել են առևտրականների ու բողոքող բնակիչների հետ և երկուստեք հարմար առաջարկ արել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։