Items filtered by date: Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն այսօր հայտնել է, որ Թուրքիա վերադառնալուց հետո դիմելու է վարչապետ Բինալի Յըլդըրըմի կառավարությանը հայ-թուրքական երկխոսության փակված դուռը մի փոքր բացելու համար: Փայլանն այսօր անդրադարձել է նաև ՄԱԿ-ի ամբոնից Նախագահ Սարգսյանի հնչեցրած այն հայտարարությանը, որ մինչև 2018 թ. գարուն Հայաստանը կարող է առ ոչինչ հայտարարել 2009 թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: 2009 թվականի փաստաթուղթը կարևոր է, սակայն երկխոսության համար նոր, ճերմակ թուղթ է անհրաժեշտ, - ասել է Կարո Փայլանը:

Հայաստանում հոկտեմբերի 1-ից կգործի սոցիալական փաթեթի շահառուների՝ պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նոր կարգը: Տարեկան պարտադիր բուժզննումը շահառուն կարող է անցնել իր ընտրած ցանկացած բուժհաստատությունում: Բոլոր այն հիմնարկները, որոնք սոցփաթեթով պայմանավորված 700-ից ավելի ծառայություններից գեթ մեկի մատուցման համար լիցենզավորում ունեն, ապա կարող են դիմել նախարարություն և ընդգրկվել: Այսօր հաստատված ցանկում կա արդեն 150 բուժհիմնարկ:

Կարեն Կարապետյանը նշել է, որ հունվարից գոստոս բոլոր ոլորտներում՝ բացառությամբ գյուղատնտեսության և շինարարության, արձանագրվել է աճ: Վարչապետի հանձնարարականների և կառավարության նիստի մասին:

Նախարարն այսօր ներկայացրել է տարեկան հաշվետվություն՝ անդրադառնալով նաեւ այդ հարցին: Նա պատասխանել է հարցին, արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով է եղել ռուսաց լեզվի հայեցակարգի մշակումը: Նախարարը պատասխանել է, որ երբեք չի խուսափել պատասխանատվությունից, իսկ վարչապետի հանձնարարականը եղել է օտար լեզուների ուղղությամբ և ոչ թե միայն ռուսերենի: Դեռ դեկտեմբերին ձևավորվել են խմբեր, որոնք աշխատում են երկու ուղղությամբ էլ:

Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 09:00

Մուլտիկնիկ 22.09.2017

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2017 09:00

Անցուդարձ 22.09.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։