Items filtered by date: Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017
Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 22:22

Էպիկենտրոն 18.09.2017

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո եւ անձամբ Գագիկ Ծառուկյանի աջակցության շնորհիվ Ճապոնիայից Երեւան ժամանած կարատեի, ձյուդոյի մասնագետները հանդես են եկել ցուցադրական ելույթներով։ Փառատոնի ժամանակ հրավիրված մասնագետները վարպետության դասեր են անցկացրել հայ մարզիչների հետ։

Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 21:05

Արեւային առաջին կայանը Հայաստանում

Շատ շուտով Հայաստանում կաշխատի առաջին արեւային կայանը: Այն կես մեգավատանոց կայան է: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն Էպիկենտրոնին պատմել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ապագա անելիքներն արեւային էներգետիկայի ոլորտում: Նախարարությունը 11 լիցենզիա է տրամադրել մինչեւ 1 մեգավատ հզորությամբ արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար:

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասել է, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նիստին պատրաստվում են հանդես գալ կոշտ հայտարարությամբ: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է, որ Ադրբեջանական լվացքատան բացահայտման շնորհիվ դեռ շատ հեղինակավոր մարդկանց անուններ են հնչելու:

Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը: Այն կրում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովը միասնության առհավատչյա է որակել: Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 1800 մարդ 71 երկրից: Մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսը կազմում են երիտասարդները: Մեծ թիվ են կազմում գործարարները, մտավորականները, 90-ից ավելին՝ խմբագիրներ, լրագրողներ են: Համաժողովին մասնակցում են հարյուրավոր համահայկական կառույցների ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների նախագահներ, ատենապետներ: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Կանադայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Թուրքիայից, Վրաստանից:

Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 20:20

Անցուդարձ 18.09.2017

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 16:30

Մուլտիկնիկ 18.09.2017

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։