Items filtered by date: Ուրբաթ, 31 Մայիսի 2019
Ուրբաթ, 31 Մայիսի 2019 22:30

Էպիկենտրոն 31.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Հանձնաժողովը ստեղծվել է 47 պատգամավորի ստորագրության հիման վրա: Քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրականացնելու է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը: Օրվա երկրորդ կեսին խորհրդարանը քննարկվել է բուքմեյքերական ընկերություններին վերաբերող նախագիծը: «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի դրույթներն ընդունման դեպքում ուժի մեջ են մտնելու 2020 թվականին: Նիստն ավարտվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած գյուղացիների համար հարկերի թեթևացում սահմանող նախագծի քննարկմամբ:

Ուրբաթ, 31 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 31.05.2019

Published in Անցուդարձ

Այսօր Երեւանում կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիզելին: Թե որ հավաքականներն են բաժին հասել Հայաստանի ընտրանուն, կներկայացնի Արամ Մանուկյանը:

Խորհրդարանը շարունակել է քառօրյայի աշխատանքը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում: Օրակարգում է եղել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածուների ընտրության հարցը: Փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել է 4 թեկնածու՝ առաջադրված 5-ից: Խորհրդարանը քննարկել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ, որով նախատեսվում է ներկրվող ցեմենտի 1 տոննայի դիմաց սահմանել ոչ թե 22 հազար, այլ՝ 14 հազար դրամ: Նիստի ընթացքում բուռն բանավեճ է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև:

Խորհրդարանի դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացրել «Ահազանգ» նախաձեռնության անդամները: Նրանք պահանջել են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցումը: Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են հանդիպում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի հետ: Լիլիթ Մակունցը հայտնել է, որ մինչև նախագծի ԱԺ օրակարգ մտնելը, կկազմակերպեն բովանդակային քննարկում, որին կհրավիրեն նաև նախաձեռնության անդամներին:

Պաշտպանության նախարարությունում աշխատանքային օրն այսօր սովորականից տարբերվել է: Սկսած նախարարից մինչև թոշակի գնացած ու պատերազմով անցած մարդիկ մասնակցել են հունիսի մեկին նվիրված միջոցառումներին: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ նախարարության բակում տոնական եռուզեռ էր, բարձր տրամադրություն: Զինվորականների երեխաների օրը տոն դարձնելու համար մի քանի ժամ ուժային կառույցն ընդունել, ուրախացրել ու հեքիաթային հուշերով երեխաներին է տուն ճանապարհել:

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները: Բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 2-ը ձերբակալվել են: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է: Ավելի ուշ հայտարարությանն արձագանքել է Սամվել Բաբայանի գրասենյակը: Նրանք կոչ են արել միջադեպի հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ՝ պնդելով, որ հարձակումը կրում է քաղաքական բնույթ: Օրվա քրեական քրոնիկոնի այս և մյուս նորությունները՝ Հակոբ Գևորգյանի տեսաշարում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն «Էպիկենտրոնի» հետ զրույցում անդրադարձել է համանախագահների հայտարարությանը, Ադրբեջանի՝ առանց ԵԱՀԿ-ին ծանուցելու անցկացրած վերջին զորավարժությանը, խոսել նաև այս պահին սահմանին տիրող իրավիճակից և զինծառայողների աշխատավարձի բարձրացումից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք, մասնավորապես, հետաքրքրվել են ցեմենտի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությունից և հանրային հնչեղություն ունեցող այլ հարցերից:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։