Items filtered by date: Երեքշաբթի, 14 Մայիսի 2019
Երեքշաբթի, 14 Մայիսի 2019 23:00

Էպիկենտրոն 14.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Երկրորդ օրն անընդմեջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստն անցել է լարված մթնոլորտում։ Նախ՝ դատարանը մերժել է Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած, դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։ Նիստի ժամանակ մեղադրող դատախազները խափանման միջոցի վերաբերյալ ներկայացրել են իրենց հիմնավորումները։ Նրանք նշել են, որ քննության ժամանակ գտնվելով ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը, բայց մեկ անգամ դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ երկրից բացակայելու խնդրանքով, ինչն, ըստ նրանց՝ վկայում է, որ կա փախուստի մեծ ռիսկ։ Քոչարյանի պաշտպանները հրապարակել են Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Հայկ Ալումյանը նշել է, որ Սահակյանն ու Ղուկասյանն անպայման կներկայանան դատարան: Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմիններն իր նկատմամբ վարել են ուղղորդված քննություն: Ամբողջ դատական նիստն ուղեկցվել է դատարանի բակում անցկացվող հանուն և ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներով:

Երեքշաբթի, 14 Մայիսի 2019 20:15

Անցուդարձ 14.05.2019

Published in Անցուդարձ

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի միջոցառումներին մասնակցող Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը երեկ կարճ զրուցել են ընթացիկ իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ դեռ չեն հստակեցրել հաջորդ բանակցությունների օրն ու վայրը։ «ԼՂ հակամարտության կարգավորման ամենակարևոր խոչընդոտն Ադրբեջանի դիրքորոշումն է՝ չերկխոսել Ղարաբաղի հետ»,-ասել է վարչապետը: Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված խորհրդաժողովը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Եվրամիությունը հանդիպմանն ընդառաջ հոբելյանական հռչակագիր էր պատրաստել կոնֆերանսի մասնակիցների համար, սակայն Բաքուն տապալել է այն՝ պահանջելով ընդգրկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետը: Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Բրյուսելի առաջարկած ձևակերպումներն անընդունելի են եղել Բաքվի համար:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրավերով խորհրդարան են այցելել կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները: Նրանք կես տարուց ավելի է բողոքի ակցիաներ են կազմակերպում` բարձրաձայնելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի` իրենց կարծիքով տարբեր չարաշահումների ու լիազորությունների գերազանցման մասին: Նախկին աշխատակիցները նամակով դիմել են խորհրդարանի երեք խմբակցություններին: Նաիրա Զոհրաբյանն ասել է,որ բոլոր կողմերի եւ այգու տնօրինության հետ կհանդիպի շաբաթ օրը: Քննարկմանը ներկա են եղել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, որոնք ասել են, որ կփորձեն խումբ ձեւավորել` այգում նոր ուսումնասիրությունների համար:

Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան նոր ռեկտոր ունի: Մի քանի ժամ տևած ընտրության ընացքում 7 ձայնի առավելությամբ ռեկտոր է ընտրվել մինչ այս ռեկտորի պաշտոնակատար, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը: Ընտրությունն ընթացել է փակ դռների ետևում: Պատճառաբանել են, թե կանոնակարգն է պահանջում: Ընտրության ընթացքում բուհի որոշ դասախոսներ և ուսանողներ հավաքվել են բակում՝ ի աջակցություն իրենց նախընտրելի թեկնածուի: Նրանք սատարել են հենց ընտրված թեկնածուին: Բակում նրա պատվին իմպրովիզներ են արել ու երգել:

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է Եվրոպական խաղերին: Թե՛ հունահռոմեական, և թե՛ ազատ ոճի հավաքականներն ինտենսիվ մարզումների և ուսումնամարզական հավաքների փուլում են: Ֆեդերացիայի ղեկավարներն ու Հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել են նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի վերջին հայտարարություններին, դրանք անվանել հերյուրանք:

Աշխատանքային այցով Պեկինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Սի Ծինփինը նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը: Նա նաև հայտնել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և այլ ենթակառուցվածքների կառուցմանը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել այնպիսի նախագծերին, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: «Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում են»,- իր հերթին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեր երկիրը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ: Զրուցակիցները հեռանկարային են համարել գործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում:

Հայաստանի բնակչությանն ապահովել արժանապատիվ աշխատանքով. այս նպատակով Երևանում քառակողմ համաձայնագիր է ստագրվել: «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը ստորագրվել է Աշխատանքի Միջազգային Կազմակերոպության, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,Գործատուների հանրապետական միության և Արհմիությունների կոնֆեդերացիայի միջև: Ծրագիրը սահմանում է ԱՄԿ-ի և մեր երկրի միջև գործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները 2019-2023 թթ. համար:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։