Items filtered by date: Երկուշաբթի, 06 Մայիսի 2019
Երկուշաբթի, 06 Մայիսի 2019 22:52

Էպիկենտրոն 06.05.2019

Published in Էպիկենտրոն

Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոպարկն ավելացել է 14 հրշեջ ավտոմեքենայով, 3 ավտոսանդուղքով և 1 կարգավար մեքենայով, որոնք կբաշխվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին: Տեխնիկան նախարարությանը տրամադրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը: Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակում դեռահասների շրջանում իրականացված հանցագործությունների դեպքերը: Նախորդ տարիների համեմատ նվազել են անչափահասների կատարած հանցագործությունների և նրանց նկատմամաբ բռնության դեպքերը: Փոխարենը աճել են գողության, խուլիգանության դեպքերը:

Այսօր պաշտոնավարման 100 օրն է ամփոփել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա լրագրողներին ներկայացրել է եռամսյակում իր կատարած աշխատանքի մանրամասները: Բաթոյանի խոսքով՝ հետհեղափոխական Հայաստանում իր պաշտոնավարման օրոք առաջին անգամ սեռական բռնության ենթարկված երեխաներին ու ընտանեկան բռնության զոհերին կտրամադրվի ֆինանսական աջակցություն: Բացի այդ՝ ներվել են 303 բռնադատվածների վարկային պարտավորությունները: Զարուհի Բաթոյանն անդրադարձել է հանգստյան օրերին գրախանութներից մեկում անցկացված գրքի շնորհանդեսի տապալման աղմկահարույց դեպքին: Նա ասել է, որ ոչ թե պաշտպանում է գիրքը, այլ խրախուսում իրազեկվածությունը:

Հայատառ բրենդով այթի-ապրանք արտադրողը չի կարողանում այն իրացնել` Եվրասիական տնտեսական միության երկրներում թույլտվության խնդիրների պատճառով: 2017-ի հունվարից ԵԱՏՄ երկրներ ներմուծման օրենքում փոփոխություններ են եղել, եւ «Արմթաբ» ու «Արմֆոն» սարքերի արտահանման համար 4 սերտիֆիկատից 1-ը Ռուսաստանը չի ընդունում: Խնդիրն արտադրողին հասցրել է աշխատատեղերի 15 անգամ կրճատման: Այս մասին իմանալով` Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իր մոտ է հրավիրել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրենին, խոստացել դիմել կառավարությանը, խնդիրը բարձրաձայնել օրենսդիրի բարձր ամբիոնից եւ դիմել ռուս գործընկերներին:

Երկուշաբթի, 06 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 06.05.2019

Published in Մուլտիկնիկ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Հայտարարում եմ, որ իմ հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չեմ մասնակցում»,- նշել է ԲՀԿ ղեկավարը: Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ նաև ասված է. «Հավատարմագրային կառավարման հանձնված իմ ձեռնարկությունների կառավարման արդյունքներից և երկրի բիզնես միջավայրից իրազեկվածությունս շատերին հանգիստ չի տալիս, փորձ է արվում այդ հանգամանքը կապել իբր անձամբ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գործառույթի հետ»: Իր պատասխանում Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է նաև կոնկրետ փաստեր, որոնք ըստ նրա՝ վկայում են այն մասին, որ բարձրացված խնդիրն արհեստածին է և նպատակ ունի առնվազն ստվեր գցել իր հեղինակության ու համբավի վրա: ԲՀԿ նախագահի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:

ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցը և Սիսակ Գաբրիելյանը շրջանառության մեջ են դրել աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: «Կրթությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի», -ասել է իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նախաձեռնության հեղինակները կարևոր են համարում նաև հանրային քննարկումը, առաջարկները, որոնք ստանում են բուհերից՝ դասախոսական կազմի և ուսանողների կողմից:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Օլիմպավանի լողավազանում կայացել է լողի հերթական մրցաշարը, որին մասնակցել են ոչ միայն Օլիմպավանում, այլև այլ մարզակառույցներում մարզվող երեխաները: Արդեն ավանդական դարձած այս մրցաշարը նպատակ ունի երեխաների մեջ սերմանել ոչ միայն առողջ ապրելակերպի, այլ նաև պայքարելու և հաղթելու գաղափարները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։