ՀԱՕԿ նախագահի նախաձեռնությամբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել երկար սպասված «Ապրենք, որ ապրեցնենք» խորագիրը կրող համերգային ներկայացումը: Հազարավոր երեխաներ ծանոթացել են օլիմպիական խաղերի պատմությանն ու դրանում ընդգրկված մարզաձևերին, հնչել է նաև ՀԱՕԿ-ի օրհներգը: Միջոցառման ավարտին երեխաների խնդրանքով բեմ է բարձրացել նաև Գագիկ Ծառուկյանն ու ընդունել խորհրդանշական նվեր գորգը: Օլիմպիական կոմիտեի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ներկա ու բացակա բոլոր հայ մանուկներին: Համերգից հետո Գագիկ Ծառուկյանը Հյուսիային պողոտայում մասնակցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվարկի ժամացույցի բացման արարողությանը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ազատության հրապարակում անցկացվել է «Փոքրիկ վարորդ» ամենամյա մրցույթը: Արդեն 5-րդ տարին է մանուկների անչափ սիրելի միջոցառումն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ: Մրցույցին մասնակցել են 3-5 տարեկան ավելի քան 80 երեխա: Այս տարի վարորդական հմտություններն ի ցույց են դրել նաև արցախցի մանուկները: ՀԱՕԿ նախագահի կողմից փոքրիկ վարորդները ստացել են պատվոգրեր, գավաթ, իսկ գլխավոր մրցանակիրները նաև մանկական էլեկտրական ավոտեմեքենաներ: Ավանդույթի համաձայն՝ մրցույթին հետևել է նաև Գագիկ Ծառուկյանը:

Ծննդյան 46-ամյակը նշող Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետի պաշտոնակատարը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները անվանել է առանձնաշնորհյալ և կարևոր համարել Փարիզի դերը մեր տարածաշրջանի ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու գործում: Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից և շեշտել, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով: Փաշինյանին ընդունել են նաև Ֆրանսիայի խորհրդարանում:
Հունիսմեկյան միջոցառումներ Աբովյան քաղաքում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, ավանդույթի համաձայն, երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական միջոցառումներ է կազմակերպել Աբովյանում: Երեխաները վայելել են սիրելի մուլտհերոսների ներկայությունը, նրանց հետ երգել ու պարել:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կանխատեսմամբ՝ իշխող ուժն ընտրություններին կկարողանա ստանալ բավարար ձայներ ֆրակցիա ձևավորելու համար, բայց չի կարողանա վերարտադրվել որպես իշխանություն: Վերլուծաբանը կարծում է, որ ընտրապայքարում մեծ հնարավորություններ ունեն ընդդիմադիր ուժերից երեքը՝ «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն և «Պատիվ ունեմ»-ը: