Items filtered by date: Հինգշաբթի, 17 Հունիսի 2021
Հինգշաբթի, 17 Հունիսի 2021 22:45

Էպիկենտրոն 17.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման վերաբերյալ իր թիմի տեսլականը:

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Ազատության հրապարակում համապետական բազմամարդ հանրահավաք է անցկացրել: ԲՀԿ վարչապետի թեկնածուն ներկայացրել է նախընտրական ծրագիրը, խոսել երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին ու առաջարկել դրանց լուծման վերաբերյալ իր թիմի տեսլականը:

Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ու Ադրբեջան այցի ամփոփիչ ասուլիսը սկսել է հետևյալ հայտարարությամբ. «Տարածաշրջանում վստահություն ստեղծելու ուղղությամբ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի՝ մասնավորապես Ադրբեջանին փոխանցելով ականապատ դաշտի քարտեզները»: Չի ուշացել Պուտինի հետ առաջիկա հանդիպման անոնսը, երբ հնարավոր է քննարկվի Զանգեզուրի միջանցքի հարցը: Էրդողանը չի բացառել նաև Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծումը: Իսկ Թուրքիայի ԱԳ նախարարը վստահեցրել է, որ Հարավային Կովկասում հաստատված կայունությունից և խաղաղությունից ամենաշատը օգուտ կքաղեն Հայաստանը և հայ ժողովուրդը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հերքել է լուրերը, թե հիվանդանոցների բուժանձնակազմերին հրահագված է մասնակցել ՔՊ-ի հանրահավաքին: Անահիտ Ավանեսյանը հորդորել է լրագրողներին նման լուրերը հայտնել իրավապահներին: Կառավարության նիստից առաջ տեսախցիկները ֆիքսել են ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորների թեկնածուներին: Ինչո՞ւ էին նրանք գործադիրի շենքում՝ այս և մի շարք այլ հարցեր մնացել են անպատասխան:
Նիստից հետո ազգային վիճակագրական ծառայության ղեկավարը լրագրողներին ասել է, որ անտեղյակ է վերջին 4 ամսում 70 հազար քաղաքացու արտագաղթի մասին լուրերից: Այսօր կառավարություն էին գնացել նաև անհետ կորածների հարազատները: Նրանց հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ասել է, որ այս պահին ունենք 275 անհետ կորած:

«Էպիկենտրոնի» հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ իրենց ընտրողները լուռ են, բայց քիչ չեն: Պատգամավորի թեկնածուն հիշեցրել է նաև տեխնոկրատ կառավարություն ձևավորելու իրենց առաջարկի մասին՝ նշելով, որ դա երկիրը ցնցումներից զերծ պահելու միակ տարբերակն է:

Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի սահմանային որոշ հատվածներում նոր դիրքեր են հիմնվում: Ջերմուկի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքները դեռևս ավարտված չեն. սահմանապահները վստահեցնում են, որ սահմանն ամուր ձեռքերում է:

«Հայաստան» դաշինքի հանդիպումները շարունակվել են Գեղարքունիքի մարզում: Վարդենիսում վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ են նվիրել: «Սա նվիրում եմ ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղնախարարությունը և քաղաքական մոլախոտերին հնձեք»,-ասել է նվերի հեղինակը: Երկրորդ նախագահը խոստացել է, գործիքն օգտագործել միայն իր բուն նպատակով:

44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է: Կոտայքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հրապարակելով փաստաթուղթ: Քննչական կոմիտեն արձագանքել է ՀՀԿ ղեկավարի հայտարությանը: Տարածված պարզաբանման մեջ նշվում է, որ հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 275 է:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։