Items filtered by date: Կիրակի, 20 Հունիսի 2021

Ո՞րն է հիմնական ինտրիգը: Ինչպիսի՞ն է ուժերի հարաբերակցությունը: Ո՞վ ունի հաղթելու հնարավորություն, պատասխանում է DW-ն: Հայաստանում ընտրություններին մասնակցությունը գերազանցում է սպասելիքները, մասնակցում են բոլոր նախկին նախագահները, փաստում է BBC- ին: Ըստ Washington Post-ի՝ Հայաստանում մեկնակել է ԼՂ պատերազմով պայմանավորված ընտրությունը: «Հայաստանը գնում է հաղթելու հետպատերազմյան ընտրություններում»,-գրել է Եվրազիան:

Երևանում վաղ առավոտից ընտրական ակտիվություն է նկատվել: Հանձնաժողովների նախագահներն ու և վստահված անձանց «Էպիկենտրոնի» հետ զրույցներում նշել են, որ քվեարկությունն ընթանում է բնականոն, առանց լուրջ խոչընդոտների: Մեկ միջադեպ գրանցվել է Կենտրոն համայքնում գտնվող ընտրատեղամասերից մեկում: Քաղաքացիներից մեկը օրվա տարբեր ժամերի փորձել է քվեարկել երկու անգամ, սակայն չի հաջողվել. նույնականացնող սարքն անմիջապես ֆիքսել է խախտումը: «Ցանկանում ենք առաջին հերթին խաղաղություն և փոփոխություններ»,-ասել են քվեարկությանը մասնակցող քաղաքացիները:

Մայր աթոռի միաբանների ուղեկցությամբ ընտարտեղամաս է այցելել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակը գլխավորող թեկնածուները ևս այցելել են ընտրատեղամասեր և անկեղծացել,թե հանուն ինչի են քվեարկել:

Տարբեր ժամերի քվեարկության են գնացել նաև Հայաստանի 3 նախկին նախագահները և գործող նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը և Արմեն Սարգսյանը հարցերի չեն պատասխանել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձել են ընտրության ընթացքին, ասել, թե հանուն ինչպիսի Հայաստանի են քվեարկել:

Մինչ այս ժամը ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել: Մի շարք քաղաքական ուժեր և զանգվածային լրատվամիջոցներ ահազանգերի հետ միասին ներկայացրել են նաև խախտումների վերաբերյալ տեսանյութեր: Դրանց մի մասին արձագանքել են իրավապահ մարմինները: Վաղ առավոտյան նաև միջադեպ է գրանցվել: Կրակոցից վնասվել է վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի դիմապակին:

Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ԲՀԿ վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը: «Քվեարկել եմ անվտանգ, հզոր, զարգացող ու բարգավաճ Հայաստանի համար»,-լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանը նաև բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում տեղակայված 29/29 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ԲՀԿ վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը: «Քվեարկել եմ անվտանգ, հզոր, զարգացող ու բարգավաճ Հայաստանի համար»,-լրագրողների հետ ճապազրույցում ասել է ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանը նաև բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Հայաստանը երրորդ հանրապետության պատմության մեջ 8-րդ անգամ խորհրդարան է ընտրում: Գերագույն խորհուրդը կազմավորվել էր դեռևս անկախության նախաշեմին, իսկ ԱԺ առաջին ընտրությունն անցկացվել է 1995թ. հուլիսի 5-ին: Այսօր տեղի ունեցող ընտրությունը, նախորդի պես, արտահերթ է: Առաջին գումարումից մինչև 8-րդ գումարում՝ ընտրությունների պատմությունը համառոտ ամփոփել է իմ գործընկեր Արթուր Հակոբյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։