×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018
Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 22:00

Էպիկենտրոն 29.08.2018

Published in Էպիկենտրոն

Ազգային ժողովը հավանություն է տվել Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու նախագծին: Համաձայն դրա՝ նախատեսվում է այս տարի գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջուր տրամադրելու համար Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Բացի այս՝ պատագամավորներն իրենց մտահոգությունն են հայտնել սեպտեմբերի 15-ից Վրաստանում ուժի մեջ մտնող կառավարության որոշման վերաբերյալ, որով պայմանավորված, հնարավոր է բարձրանա հացի գինը: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատագամավոր Սերեգեյ Բագրատյանն  էլ  Կառավարության ուշադրությունն է հրավիրել մաքսազերծման գործընթացում առաջացած խնդրի վրա:

Արցախում առաջին անգամ գարեջրի փառատոն է անցկացվել: Այն նախաձեռնել է «Կոտայք» գարեջրի գործարանը, որի արտադրանքն այնտեղ ևս մեծ պահանջարկ ունի: Փառատոնն Արցախում անցկացնելու գլխավոր նպատակներից մեկը գործակցության նոր հարթակ ստեղծելն է:

Պաշտոնավարման 100 օրն է ամփոփել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել, նախաձեռնած ծրագրերից որո՞նք ունեն շարունակական բնույթ: Նախարարությունում կառուցվածքային փոփոխություների մի ամբողջ փաթեթ է նախապատրաստվել, կվերաձևակերպվի կառույցի աշխատակազմը: էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կարևոր է համարում Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի մեր երկրի համար: Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախարարությունը առաջարկություն կներկայացնի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորության արևային կայաններ կառուցվեն:

Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 13:12

Երևի, մաս 126

Published in Երևի
Չորեքշաբթի, 29 Օգոստոսի 2018 13:11

Երևի, մաս 125

Published in Երևի

Երևանում ու մարզերում բնակվող 2000-ից ավելի քաղաքացի անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նրանց հետ և անձամբ հանձնել կուսակցության անդամատոմսերը: ԲՀԿ առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած քաղաքական ուժի նորագիր անդամներին վստահության համար՝  հորդորորելով մշտապես հիշել, որ իրենց ամենամեծ առաքելությունը ժողովրդին ծառայելն է: «Բարգավաճ Հայաստանը» մեծ ընտանիք է, որտեղ կա մեկ բանաձև՝ մեր խոսքը գործ է: Մենք գործի մարդ ենք և մեր կուսակիցը պետք է լինի ժողովրդի զինվորը»,-ընդգծել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաև անդրադարձել է  հասարակ քաղաքացիներին մտահոգող խնդիրներին, մատնանշել դրանց լուծման իր տեսլականը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։