Items filtered by date: Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018
Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018 22:25

Էպիկենտրոն 10.08.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018 21:25

Երևի, մաս 113

Published in Երևի

Նոր վարկած՝ արդեն երկու ամիս որոնվող աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի մասին:Երեխայի մայրը՝ Հասմիկ Հարությունյանը, պնդում է, որ իր որդին ողջ է և գտնվում է Արարատի մարզի գյուղերից մեկում: Տիկին Հասմիկը նշել է, որ նոր վարկած առաջ քաշելու համար լուրջ հիմնավորումներ ունի: Այնթափ գյուղի 11-րդ փողոցի բնակիչ 14-ամյա Հայկ Հարությունյանը հունիսի 8-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել: ԱԻՆ- ն ու ոստիկանությունը ամբողջ ընթացքում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՖԲ իր էջում անդրադարձել է բնապահպանական մի շարք մտահոգիչ խնդիրների, որոնք հանգեցնում են բազմաթիվ հիվանդությունների ու ունենում անվերադարձ հետևանքներ:«Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել», - նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ գրելով, որ օրերս հանդիպել է մի խումբ բնապահպանների հետ, նրանց հետ քննարկել բազմաթիվ հարցեր: «Երևանում, օդի աղտոտվածությամբ պայմանավորված, մի շարք քրոնիկ ծանր և մահացու հիվանդությունների աճի դինամիկան ուղղակի սարսափելի է: Սա արհավիրք է, որը պետք է անհապաղ կասեցնել: Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, ով երկար տարիներ զբաղվել է այս խնդրով:Ներկայացնում եմ բնապահպան Կարինե Դանիելյանի կողմից արված շատ լուրջ հետազոտության ընդամենը մի քանի դրվագներ, որպեսզի պարզ լինի, թե այս աղետն ինչ զարհուրելի հետևանքներ կարող է ունենալ», - գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ առաջիկայում նախատեսված է հրավիրել մեծ համաժողով ՝ այս լրջագույն խնդիրը բոլոր շահարգրգիռ կողմերի հետ քննարկելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գտնվում է Տավուշի մարզում: Բերդի քաղաքապետարանի դիմաց վարչապետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող խնդիրները և կոչ արել դրանք հասցեական ներկայացնել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես հիմա կառավարության ու երկրի ղեկավարի կարգավիճակում եմ, դուք էլ եք հիմա երկրի ղեկավարի կարգավիճակում, որովհետև Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարը քաղաքացին է»: Վարչապետը նշել է, որ կառավարությունը արտոնություններ կտա այն գործարարներին, որոնք ներդրումներ կանեն սահմանամերձ համայնքներում և Նոր Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ներդրումների անվտանգությունը: Լրագրողների հարցին ի պատասխան, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների պնդման համաձայն խափանման միջոց կալանավորումը քաղաքական հետապնդում է, Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ ճիշտ չի համարում այդ թեմայով որևէ մեկնաբանություն անել, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտվել որպես միջամտություն: Լրագրողների խնդրանքով վարչապետը անդրադարձել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և ընդգծել, որ օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի նպատակը Լավրովին պատասխանելը չէ::

Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018 20:20

Անցուդարձ 10.08.2018

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 10 Օգոստոսի 2018 16:30

Մուլտիկնիկ 10.08.2018

Published in Մուլտիկնիկ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներին, որոնք փայլուն էին հանդես եկել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ Հռոմում կայացած հին աշխարհի առաջնությունում մեր երիտասարդ ըմբիշները նվաճել էին 10 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի: Ընդ որոմ, թե՛ ազատ, թե՛ հունահռոմեական ոճի մեր հավաքականները մրցանակային տեղ են գրավել նաև թիմային պայքարում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներին, որոնք փայլուն էին հանդես եկել Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնենք, որ Հռոմում կայացած հին աշխարհի առաջնությունում մեր երիտասարդ ըմբիշները նվաճել էին 10 մեդալ, որոնցից 4-ը՝ ամենաբարձր հարգի: Ընդ որոմ, թե՛ ազատ, թե՛ հունահռոմեական ոճի մեր հավաքականները մրցանակային տեղ են գրավել նաև թիմային պայքարում:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։