Items filtered by date: Շաբաթ, 18 Օգոստոսի 2018
Շաբաթ, 18 Օգոստոսի 2018 22:25

Էպիկենտրոն 18.08.2018

 

 

Published in Էպիկենտրոն

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարություն է տարածել, որտեղ կետ առ կետ անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի՝ այսօր հնչեցրած որոշ գնահատականներին՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հետ: Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ Արթուր Գևորգանի գնահատականներն իրականության հետ որևէ առնչություն չունեն, հետևաբար չի կարող դրանք անարձագանք թողնել:

Արարատի մարզպետը կարգադրել է հեռացնել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանին:Գարիկ Սարգսյանը դա հիմնավորել է նրա կողմից աուդիտ իրականացնող անձանց աշխատանքը խոչընդոտելու հանգամանքով: Նույն օրը նախկին տնօրենը դիմել է դատարան՝ կարգադրությունը վերանայելու պահանջով: Թե ինչ գործընթացներ են իրականացվում ԲԿ-ում և ինչ թեմայի շրջանակում է կատարվել պաշտոնանկությունը՝ փորձել է պարզել «Էպիկենտրոն» - ի թղթակիցը:

Հանրապետության հրապարակում երեկ համերգով ու ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքը: Վարչապետը նախ հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել իջեցնել ընդդեմ ինչ – որ մեկի պարզած պաստառները, քանի որ օրն, ըստ Փաշինյանի, հայ ժողովրդի միասնության օրն է:Կառավարության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է տարբեր խնդիրների՝ տնտեսականից մինչև կոռուպցիա, մարտի մեկ, արտաքին և ներքաղաքական հարցեր: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում:

Շաբաթ, 18 Օգոստոսի 2018 11:50

Հայաստանը երկու քարի արանքում

Արդյոք ԱՄՆ պատժամիջոցները կարող են բացասական անդրադառնալ Հայաստան – Իրան տնտեսական հարաբերությունների վրա: Իրանի դեմ պարբերաբար կիրառվող ամերիկյան պատժամիջոցների, ռիսկերի ու հնարավոր հետևանքների մասին Իզաբելլա Հովհաննիսյանը զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։