Items filtered by date: Շաբաթ, 31 Հուլիսի 2021
Շաբաթ, 31 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 31.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 31 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 31.07.2021

Published in Անցուդարձ

«Այն լուրերը, որ երեկ շրջանառվեցին, որևէ աղերս չունեն իրականության հետ»,- հայտարարել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով,որ կենտրոնում չարաշահումներ են հայտնաբերվել: Խոսքը պետությանը շուրջ 120 մլն դրամի վնաս պատճառելու մասին էր:

Ներկայացվող տեսանյութը Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան միջնակարգ-հոսքային դպրոցի շրջանավարտ Գևորգ Ավանեսյանի մասին է: Նա վերջերս նվաճել է կենսաբանության միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալը: Արդեն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան,որն ավարտելուց հետո պատրաստվում է վերադառնալ Արցախ:

44-օրյա պատերազմի հետեւանքով կորսվեց նաեւ մշակութային հսկայական ժառանգություն: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքների կոթողներն ու հուշարձաններն այսօր ներկայացվել են Գյումրիում: «Արցախի կորսված կոթողները» խորագրով ցուցահանդեսը կլինի նաեւ հանրապետության այլ քաղաքներում:


Կորոնավիրուսի դեպքերը կրկին սկսել են ավելանալ: Երեկ հաստատվել է 243 նոր դեպք: Առողջացել է 163 մարդ, մահացել՝ 6-ը: Մեծ է տարբերությունը պատվաստվողների և վարակվողների թվերի միջև: Կառավարությունը դժգոհ է վիճակագրությունից: Գործադիրը սահմանափակումների նոր փաթեթ է մշակում: Օրինակ, ուսումնական տարին կարող է հեռավար սկսվել, եթե դասավանդողները պատվաստված չլինեն: Իսկ ահա չպատվաստված ուսանողները ստիպված են լինելու 14 օրը մեկ թեստ հանձնել:


Ընթերցասերները կարող են ծանոթանալ ժամանակակից հայ հեղինակների հետ, ինչպես նաև վերհիշել հայ գրականության դասականներին: Գրքի երևանյան փառատոնը կավարտվի օգոստոսի 1-ին: Կամփոփվեն նախապես հայտարարված գրական մրցույթի արդյունքները:
VIDEO MARIAM PARATON


Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարը համարում է ֆարս: Վլադիմիր Վարդանյանի պնդմամբ՝ ՄԻԵԴ-ը իր գնահատականը կտա ռազմագերիների արդար դատաքննության իրավունքի խախտմանը: Նույն համոզմանն է նաև եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Ըստ նրա՝ Բաքուն պատասխանատվության է ենթարկվելու ՄԻԵԴ ներկայացված միջպետական գանգատի շրջանակներում կայացված վճռի հետևանքով:

 

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ և դուրս եկել Տոկիոյի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ: Ուզբեկստանը ներկայացնող էլնուր Աբդուռաիմովին հաղթելու դեպքում Բաչկովը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: Ճապոնիայի մայրաքաղաքից մեր մարզիկի գեղեցիկ հաղթանակը ներկայացնում է «Էպիկենտրոնի» մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը։

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։