Items filtered by date: Շաբաթ, 24 Հուլիսի 2021
Շաբաթ, 24 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 24.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 24 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 24.07.2021

Published in Անցուդարձ

Տեղափոխվենք Ճապոնիա: Տոկիոյի օլիմպիական խաղերում մեկնարկել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մեր մարզիկներից առաջինն ասպարեզ է դուրս եկել Մինսկի Եվրոպական խաղերի չեմպիոն, նժույգաթափի Եվրոպայի գործող չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հաղթահարել է որակավորման փուլն ու երկրորդ տեղով դուրս եկել եզրափակիչ:

Ստեփանակերտում վերաբացվել է Հադրութի մանկապարտեզը,որն անվանափոխվել և դարձել Դիզակ: Արցախում համոզված են, որ սա հադրութցիներին համախմբված պահելու հնարավորություն եւ միասին Հադրութ վերադառնալու հույս է: Ծրագիրն իրականացվել է Արցախի կառավարության, Մայր Աթոռի եւ բարեգործական միջոցներով:

 

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին: Մեծանուն արվեստագետի աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:Աշխարհահռչակ դուդուկահարը վախճանվել էր հուլիսի 6-ին 92 տարեկանում: Վերջին տարիներին Գասպարյանը գտնվում էր Միացյալ նահանգներում: Լեգենդար երաժիշտը իր ծիրանափողով Հայաստանին բերել է համաշխարհային ճանաչում և ապացուցել, որ լավ արված գործը միշտ արժանի գնահատական է ստանում:Սգո արարողությանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ:

Ընտրություններով քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվել,այլև ավելի է խորացել, պնդում են խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության,թե հունիսի 20-ի ընտրություններով լուծվել է քաղաքական ճգնաժամը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները մտադիր են պատգամավորական մանդատը կիրառել որպես իշխանության դեմ պայքարի ևս մեկ միջոց: Ընդդիմադիրներն արձագանքում են նաև ատելության խոսքից,բռնության խոսույթից,վիրավորանքից զերծ մնալու մասին վարչապետի պաշտոնակատարի առաջարկին:

Մայրաքաղաքում տեղակայված շարժական լաբորատորիաներում օրական մի քանի հարյուր պատվաստում է արվում: Արդեն մեկ շաբաթ ուժի մեջ է կառավարության այն որոշումը, ըստ որի՝ անվճար պատվաստվելու իրավունք ունեն այն հյուրերը,որոնք տասը օր մեր երկրում են: Առողջապահության նախարարությունն էլ հերթը կարգավորելու համար էլեկտրոնային համակարգ է ներդրել:

«Վայրի Սիմֆոնիա».աշխարհահռչակ գրող Դեն Բրաունի հեղինակած հեքիաթը, ինչպես նաև համանուն սիմֆոնիան Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կհնչի հայ մանուկների համար: Փոքրիկները գիրքն ընթերցելուն զուգահեռ կարող են անվճար հավելվածի միջոցով ունկնդրել «Վայրի Սիմֆոնիան»:«Էպիկենտրոնի» նկարահանող խումբը ներկա է գտնվել համերգից առաջ նվագախմբի վերջին փորձին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։