Items filtered by date: Ուրբաթ, 06 Հոկտեմբերի 2017

Վերջին մեկ տարվա գործունեությունն է ամփոփել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ներդրվել է էլեկտրոնային առողջապահական համակարգը, որը նաև այցելուին տրամադրված ծառայությունների և դրանց որակի նկատմամբ վերահսկման գործիք է: Մինչ այս առողջապական բյուջեի մեկ հինգերորդն էր ուղղվում կանխարգելման ծրագրերի իրականացմանը: Մենք մտածում ենք այդ գումարն ավելացնել ապահովագրության անցնելուց հետո,- տեղեկացրել է Լևոն Ալթունյանը: Որոշ գումարներ կտնտեսենք բուժման ծրագրերով և կուղղենք կանխարգելման, սկրինինգային և այլ ծրագրերի ուղղությամբ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ համաժողովների օրակարգը չափազանց կարևոր և արդիական է: Կարեն Կարապետյանը ընգծել է. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար և դիտարկվել ոչ միայն որպես զուտ Հայաստանի ներքին շուկա, այլև որպես հարթակ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունը զարգացնելու համար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսել է հանքարդյունաբերության խնդիրների մասին: Ուսումնասիրության համար տվյալներ չկան, որքան հետ ենք գնում, այնքան համադրելի թվեր չեն ստացվում: Վիճակագրական ծառայությունը և մաքսային ծառայությունը իրարից տարբերվող թվեր են ներկայացնում: Օրինակ, եթե փորձենք հասկանալ՝ որքան ոսկի ենք ստացել այս տարիների ընթացքում, չենք կարող,- ասել է տնտեսագետը:

Հայաստանը խորապես շահագրգռված է Իտալիայի հետ հարաբերությունը խորացնելու հարցում, - այսօր Նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը: Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում գործակցության զարգացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ Նախագահ Սարգսյանին այսօր զեկուցել է Իտալիայում Հայաստանի դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:

Խորհրդարանական թեժ միջադեպերից հերթո, հերթը բնապահպանական խնդիրները քննարկելունն էր: Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ուշադրությունը հրավիրել է Համացանցում քննարկումնների ու քննադատությունների առարկա հանդիսացած լուսանկարին: Իվետա Տոնոյանը հետաքրքրվել է , թե ինչ պատիժ է սպասվում կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որս կատարած անձանց: Պոչամբարների ու դրանց պատճառով առաջացող վտանգները հայտնվել է Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ուշադրության կենտրոնում: Բնապահպանական խնդիրները և օրինագծերի փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար քննարկումը ձգվել է ավելի քան 5 ժամ:

Ուրբաթ, 06 Հոկտեմբերի 2017 08:56

Էպիկենտրոն 06.10.2017

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 06 Հոկտեմբերի 2017 08:56

Մուլտիկնիկ 06.10.2017

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 06 Հոկտեմբերի 2017 08:56

Անցուդարձ 06.10.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։