Հոկտեմբերի 14-ին Բուկինիստ ընկերությունը, Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կանցկացնի գրքի գիշեր տոնահանդեսը: Բուկինիստի ամբողջ տեսականու համար կգործի 30 տոկոս զեղչ: Միջոցառումն անցկացվում է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության շրջանակում:
Վահեն և տանկի անձնակազմը հատուկ առաջադրանքով գնացել են կասեցնելու հակառակորդի առաջընթացը: Մի քանի հարված հասցնելուց հետո տանկի անձնակազմը զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Վահե Զաքարյանն այսօր կդառնար 22 տարեկան:
Ատոմակայանի առաջին էներգաբլոկը կապամոնտաժվի, խոշորացված համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ սպասարկման կենտրոններ, էլեկտրական շարժիչներով մեքենա ներմուծելիս կազատվեն հարկերից, տուրքերից ու գույքահարկից, կկանոնակարգվեն շենքերի ճակատների հորինվածքների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները: Իսկ ռուսական զենք ձեռք բերելու համար Մոսկվան Երևանին 100 մլն դոլար վարկ կտրամադրի:
Աշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ներկայացվել է 2018թ. ընթացքում Միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները: Նախագահներին տեղեկություն է ներկայացվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են շուկաներում մրցակցության վիճակի և 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv