×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017

Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն,  Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի կրկնակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը հերթական անգամ Վանաձոր էր բերել տարբեր երկրների ուժեղագույն ըմբիշներին: Այս տարի մրցաշարին մասնակցել է 5երկրի ավելի քան 100 ազատ ոճային: 8 քաշային կարգերից 3-ում հաղթող են դարձել հայ ըմբիշները: Մեր մարզիկները նվաճել են նաև 4-ական արծաթե և բրոնզե մեդալ:

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը կարծում է տարին գյուղատնտեսության համար անհաջող էր: Պատճառը երկարատեւ ու ցրտաշունչ ձմեռն էր: Ցրտահարությունը հանգեցրեց խաղողի եւ պտուղների արտադրության նվազմանը: Հրաչ Բերբերյանն անդրադարձել է բանջարաբուծությանը եւ երաշտի պատճառած վնասին:

Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ, ինչը պայմանավորված է և բնակլիմայական պայմաններով, և մարդկային ներուժով,-ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա ներկայացրել է 2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքը, գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը: Նախարարը ցանկանում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը: Ըստ նրա, նախարարությունն այսպես, թե այնպես սուբսիդավորում է պարարտանյութերը գյուղացիների համար, սակայն դրանք քիմիական պարարտանյութեր են, որոնք Հայաստանում չեն արտադրվում: Իսկ օրգանականներն արտադրվում են: Այդ պատճառով, ավելի լավ է առաջին հերթին  աջակցել տեղական արտադրանքին, ապա խթանել օրգանական այգիների եւ դաշտերի զարգացումը,- նշել է Իգնատի Առաքելյանը:

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 17:26

Գլոբալ փոփոխություն պաշտպանական համակարգում

 Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր փոփոխությունը հնարավորություն է ընձեռում ծառայությունը կազմակերպել ավելի պրակտիկ:  Վիգեն Սարգսյանը ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել է  այն հիմնական 3 գաղափարը, որոնք նպաստել են մշակել ու արդեն գործունեության մեջ դնել օրենսդրական նոր լուծումները:  Պաշտպանության նախարարը օրենսդրական փոփոխությունը  ներկայացնելու ժամանակ շեշտել է, որ օրենքի փոփոխությունը կատարվել է նաև սահմանադրության փոփոխությանը համապատասխանեցնելու համար:  Օրենսդրական նոր լուծումների ու նոր մոտեցումների շնորհիվ կվերանա զինվորական կոմիսարիատում գործող բժշկական հանձնաժողվները, Բժշկական հետազոտությունները կլինեն առավել հստակ ու պարզ, այսուհետև  նորակոչիկները կծանուցվեն նաև օնլայն տարբերակով: Մանրամասները կներկայացնի իմ գործընկեր Գրիգոր Գևորգյանը:

Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով այսօր Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստը քննարկել է քաղաքական, տնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցեր:  Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ԱՊՀ շրջանակում գործակցության վերաբերյալ: Ընդլայնված կազմով նիստում նախատեսվում է քննարկել տնտեսական, մշակութային-հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկությանը հակազդեցության ոլորտներում գործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքը,  նաև նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր:  Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր տեսադաշտում պահել Գյումրին: Կարճ ժամանակ ու քաղաքի բնակչությունը հերթական խոշորամասշտաբ նախաձեռնության ականատեսն է: Հիմնադրամի աջակցությամբ լուծվել է երեխաների համար խաղահրապարակներ կառուցելու՝  բնակչությանը տարիներ շարունակ մտահոգող խնդիրը: Քարքարոտ ու աղբով լի տարածքների փոխարեն Գյումրու երկու տասնյակից ավելի բակերում այսօր կառուցված են բարեկարգ ու գեղեցիկ  խաղահրապարակներ:

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:01

Էպիկենտրոն 11.10.2017

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:01

Մուլտիկնիկ 11.10.2017

Published in Մուլտիկնիկ
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:57

Անցուդարձ 11.10.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։