Items filtered by date: Հինգշաբթի, 04 Հուլիսի 2019
Հինգշաբթի, 04 Հուլիսի 2019 22:22

Էպիկենտրոն 04.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 04 Հուլիսի 2019 20:30

Անցուդարձ 04.07.2019

Published in Անցուդարձ

«Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա»,- հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Նա այսօր գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո կարճ շփում է ունեցել լրագրողների հետ: Պատասխանելով «Էպիկենտրոնի» հարցին, թե ընդունու՞մ է արդյոք, որ Հայաստանի գործող Սահմանդրությունը կարվել է Սերժ Սարգսյանի համար՝ Հրայր Թովմասյանն ասել է՝ ո՛չ: Ըստ Հանրապետական կուսակցության նախկին անդամի՝ Սահմանդրությունները երբեք մեկ անձի համար չեն գրվում:

Կառավարությունը 50.000 դրամով ավելացնում է հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող պատվովճարի չափը: Առաջարկը միաձայն հաստատվել է: Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի և Սինգապուրի կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է,որ նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա են անցկացրել Ռոբերտ Քոչարյանի աջակիցները:

Հեղափոխությունից հետո իրավապաշտպաններն ու քաղհասարակությունը սպասում են Սամանադրական փոփոխություններին: Ինչու՞ է դանդաղում մայր օրենքի փոփոխությունը. փորձագետները հույս ունեն, որ կոնկրետ մեկ անձի համար կարված սահմանադրությունը չի մտել ներկայիս իշխանության հետաքրքրությունների շրջանակ: Բանախոսների համոզմամբ՝ սահմանադրությունը փոխելու մասին անելիքներն առայժմ միայն հայտարարությունների տեսքով են և հստակ քայլեր չեն նշմարվում:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցը Թեհրան լայնորեն լուսաբանվեց իրանական լրատվամիջոցներում: Հարավային հարևան երկրում հույս ունեն նոր թափ հաղորդել հայ-իրանական բազմակողմ հարաբերություններին: Բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ առաջարկելով Հայաստանի հետ առևտուրն իրականացնել ազգային արժույթով: Երևանում բարեկամ երկրի հետ կապերի խորացմանը միայն կողմ են, ամերիկյան կողմի վերաբերմունքը դեռ անհասկանալի է, իսկ ահա Ադրբեջանում խանդով են ընդունում հայ-իրանական հարաբերությունների ցանկացած դրսևորում:

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի 83 ընտանիք այսօր բնակարանի բանալի է ստացել: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվել են Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչև այդ, տվյալ ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից: Վթարայիններում բնակվող ընտանիքների խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության ներքո են պահել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: «Եթե յուրաքանչյուր քաղաքապետ գոնե 100 բնակարանի բանալի հանձնի, առողջության համար վտանգավոր պայմաններում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրը կլուծվի»,- նշել է խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

Հինգշաբթի, 04 Հուլիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 04.07.2019

Published in Մուլտիկնիկ

«Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է լինի այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը: Այլապես դրա գոյությունն անիմաստ է դառնում»,- թեմայի վերաբերյալ քննարկման ասել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը 63 հազար դարձնելու վերաբերյալ Ազգային ժողովում կա կոնսենսուս, իսկ այն 68 հազար դարձնելու կառավարության առաջարկը դեռ քննարկվի: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն էլ նշել է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափի բարձրացման գործընթացում պետությունը կիրառում է հավասարակշռված մոտեցում:

Հայաստանում մեկնարկել է Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը, որին մասնակցում են աշխարհի 36 երկրի 700-ից ավելի անվանի բժիշկներ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարները, Ծառուկյան ընտանիքի անդամները: «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության» կարգախոսով համագումարին քննարկվելու են առողջապահության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: Համագումարին խոշոր աջակցություն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։