Items filtered by date: Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019
Երկուշաբթի, 22 Հուլիսի 2019 22:00

Էպիկենտրոն 22.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Օրեր առաջ Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել»,- հայտնել է Պաշտպանության նախարարը: Դավիթ Տոնոյանի խոսքով՝ միջոցներ են ձեռնարկվել, կապ է հաստատվել Ադրբեջանի հետ, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն: Նախարարը պարզաբանել է, որ խոսքը վարչապետի հայտնած օպերատիվ կապի մասին է: Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Հայաստանի կողմից նոր զինատեսակների ձեռքբերման մասին, հայտարարել, որ առաջիկայում ռազմական անակնկալներ են լինելու:

Այս տարի հանրապետությունում գրանցվել են աննախադեպ քանակի հրդեհներ,մեծ մասը` խոտածածկ տարածքներում: Միայն հուլիսի 20 օրերին արդեն 1200-ից ավելի հրդեհների դեպքեր են գրանցվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հրշեջները խիստ ծանրաբեռնված են, թեև հասցնում են բոլոր կանչերին մեկնել, մեկուսացնել հրդեհները: Սակայն օրեցօր աճող դեպքերն անհանգստացնող են:

Ռազմաուսումնական հաստատությունների 244 շրջանավարտներ այսօր ստացել են իրենց դիպլոմները: Ավարտական միջոցառմանը ներկա է եղել երկրի ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է բոլոր շրջանավարտներին, շեշտել՝ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը պետք է շատ ավելի մեծ լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը: Վարչապետը խոսել է պատերազմի և խաղաղության, զինվորականի բարձր պատասխանատվության մասին, հավաստիացրել՝ մեզ հետ կռվի բռնվելու հետևանքը մեր թշնամիների պարտությունն է լինելու:

«Եվրամիությունը կփոխանցի իր փորձը, սակայն չի պարտադրի ոչինչ, բարեփոխումների ձևաչափը կորոշի բացառապես Հայաստանը»,- հայտարարել է մեր երկրում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանն ամփոփիչ ասուլիսում կարևոր է համարել Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը: «Հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել գործընթացն արագացնելու, վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները դեպի եվրոպական երկրներ, ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կշարժվի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Սվիտալսկին:

Վերջին մի քանի օրերին Բագրատաշենի անցակետում մեծ հերթեր ու կուտակումներ են: Ավելացել են զբոսաշրջիկները, առևտրականներն ու ներկրվող մեքենաները: ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ մաքսային տեսուչները թեև շատ են, սակայն քիչ են անցուղիները, ինչ պատճառով էլ հերթեր են առաջանում: Պատգամավորը պատրաստվում է վաղն այցելել սահմանակետ և տեղում գնահատել իրավիճակը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզին հերթական խոշոր աջակցությունն է ցուցաբերել: Գավառի և հարակից գյուղերի ավելի քան 130 երեխա հնարավորություն է ստացել մասնակցելու ռուսերենի անվճար դասընթացների, բացի այդ գույք է տրամադրվել Գավառի համար 3 դպրոցին : Կրթականից բացի հիմնադրամը նաև սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Գավառ էին այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ու ԲՀԿ կանանց խորհդի համանախագահ Լուիզա Սարգսյանը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզին հերթական խոշոր աջակցությունն է ցուցաբերել: Գավառի և հարակից գյուղերի ավելի քան 130 երեխա հնարավորություն է ստացել մասնակցելու ռուսերենի անվճար դասընթացների, բացի այդ գույք է տրամադրվել Գավառի համար 3 դպրոցին : Կրթականից բացի հիմնադրամը նաև սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Գավառ էին այցելել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանն ու ԲՀԿ կանանց խորհդի համանախագահ Լուիզա Սարգսյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։