Items filtered by date: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 21:30

Ես կամ 22.11.2019 Ռուբեն Սասունցի

Published in Ես կամ
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 20:17

Էպիկենտրոն 22.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 20:15

Անցուդարձ 22.11.2019

Published in Անցուդարձ

Պաշտոնական այցով Ապենինյան թերակղզի այցելած Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպումներ է ունեցել Իտալիայի մայրաքաղաքում: Հռոմի Կիջի պալատում Հայաստանի վարչապետին ընդունել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն: Փաշինյանն ու Կոնտեն քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգը։ Վարչապետը նաև այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: «Մեր ապագան կառուցելու ամենակարևոր գործողություններից մեկը մեր անցյալը ճանաչելու ու անցյալի հետ հաշտ լինելու գործընթացն է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Արցախի հերոս, Ղարաբաղյան պատերազմի անվանի հրամանատար, ռազմական գործիչ, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանն այսօր կդառնար 77 տարեկան: Լեգենդար մարտիկի ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամներն այսօր ծաղիկներ են խոնարհել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազգալդյանի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը: Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ այսօրվա միջոցառմամբ մեկնարկում է Ազգալդյանական միջոցառումների շարքը:

Երևանյան գրքի փառատոնին մասնակցած հրատարակիչները ներկայացել են նոր գրքերով: Ընթերցասերները այս օրերի ընթացքում հնարավորություն ունեն իրենց նախընտրած գրքերը գնել 40 տոկոս զեղչով: Միջոցառմանը աջակցում է նաև կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը: Մշակույթի փոխնախարարն ասել է, որ շատ հավանել է գրքասերների բառաֆոնդի նոր բառերը:

Երևանի քաղաքապետարանի հաջորդ տարվա բյուջեն զգալիորեն ավելացել է,սակայն պակասուրդը չի նվազելու:«2020 թ-ի բյուջեն հուսադրող դրույթներ ունի, բայց մանիպուլյացիաների պակաս նույնպես չկա»,- հայտարարել են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները: Նրանք դժգոհություններ են հայտնել նաև անցնող տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ, որի պատճառով զգալի վնաս է կրելու նաև հաջորդ տարվա բյուջեն: ԲՀԿ-ականները լուրջ մտահոգություններ են արտահայտել ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմների վերաբերյալ, ընդգծել են՝ քաղաքային իշխանությունը չի վերահսկում ռիսկերն ու աշխատում է ոչ թափանցիկ:

Ի՞նչ փուլում են գտնվում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների շուրջ քննարկումները և ե՞րբ կներկայացվի օրենսդրական նախագիծը: Փաթեթի նպատակն է հնարավորություն տալ կուսակցություններին դառնալ ինստիտուցիոնալ մարմիններ, նախագծով վերանայվելու են նաև ֆինանսավորման հետ կապված մոտեցումները: Փոփոխությունների մանրամասները լրագրողներին են ներկայացրել աշխատանքային խմբի համակարգողները:

Հրապարակվել են հարկերի վերաբերյալ էլեկտրոնային ուղեցույցեր: Դրանց շնորհիվ գործարարները հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն կկարողանան ստանալ էլեկտրոնային հարթակում: Ուղեցույցները մշակվել են Միացյալ թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։