Items filtered by date: Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2019 22:07

Էպիկենտրոն 26.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2019 20:15

Անցուդարձ 26.11.2019

Published in Անցուդարձ

Դատախազ Կարեն Բիշարյանը չի հեռացվի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթից: Դատարանն այսպիսով մերժել է 2-րդ նախագահի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությունը: Այդ միջնորդությունն այսօր դատարանում թեժ իրադարձությունների պատճառ է դարձել: Իրավիճակը լարվել է, երբ Յուրի Խաչատուրովի պաշտպանը հայտարարել է, որ դատախազ Բիշարյանը 2018-ի փետրվարի 23-ին ԱԺ-ի ամբիոնից ասել է, որ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա, սակայն նույն տարվա ապրիլ-մայիսին՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, փոխել է դիրքորոշումը: Ըստ պաշտպանի՝ ստացվում է, որ դատախազը կա՛մ 2018-ի փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ հիմա:

Երևանի ավագանին հերթական նիստն է գումարել, օրակարգում եղել է մոտ երկու տասնյակ հարց: «Լույս» խմբակցության ղեկավարը հանդես է եկել արտահերթ ելույթով, հայտարարել, որ քաղաքապետի` արձակուրդում գտնվելու ժամանակ նրա լիազորությունները կատարել և իրավական ակտեր ստորագրել է օրենքով չնախատեսված անձ: «Ես կրկին դիմում եմ դատախազությանը Քրեական օրենսգրքի 309 հոդվածով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, քրեական գործ հարուցելու մասին: Սա ընդունեք որպես հրապարակային հաղորդում հանցագործության մասին»,- նշել է Դավիթ Խաժակյանը: Ի պատասխան` Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել: ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ հետաքրքվել է, թե ինչ կարծիք ունի քաղաքապետը աղմուկ հանած «Հուզանք ու Զանգ» ներկայացման մասին:

Կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որը նաև ընտրական բնույթ է կրել հայ ըմբիշների համար: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը 2020 թվականին կմասնակցի նախ Եվրոպայի առաջնությանը, ապա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Արամ Մանուկյանն է պատմում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկում են վերացնել ավտոմեքենաների տեխզննման պահանջն ու դրա փոխարեն նոր հարկատեսակ կիրառել: Արտյոմ Ծառուկյանն ու Արթուր Դալլաքյանն առաջարկում են սահմանել ճանապարհային հարկ: Համաձայն նախագծի՝ վարորդները հարկ են մուծելու՝ հաշվի առնելով իրենց մեքենայի ձիաուժն ու վառելիքի տեսակը: Այսպիսով, գոյացած գումարը կուղղվի ճանապարհաշինությանը, տրանսպորտային միջոցների սեփականատերերն էլ կազատվեն ձևական գործընթացների վրա ժամանակ ծախսելուց:

Ազգային ժողովի ստեղծած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախագահ ունի: Նոր ձևավորված կառույցը ղեկավարելու է «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն: Հայկուհի Հարությունյանի մրցակիցը եղել է Էդգար Շաթիրյանը, որին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ ուղղորդված և հրահանգված ընտրություն չի եղել, հանձնաժողովի անդամները քվեարկել են իրենց մտքի թելադրանքով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն էլ հայտարարել է, որ արժանի նախագահ է ընտրվել: «Հայաստանում մեկ կետից համակարգվող կոռուպցիա այլևս չկա, հիմա պետք է պայքարել ցածր մակարդակում»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: Գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է, այդ պատճառով կազմակերպության 54-րդ նիստը գերլարված մթնոլորտում է անցել: Հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև թեժ բախումներ են տեղի ունեցել ոչ միայն Արցախի, այլև բյուջեի շուրջ ծավալված քննարկման ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նախ կոշտ արձագանքել է Արցախի վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններին, հետո արդեն կոչ արել գլխավոր քարտուղարին բյուջետային ծախսերի վերաբերյալ հաճախակի հաշվետվություն ներկայացնել:

Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հերթական անգամ դատական նիստի ժամանակ վատացել է: Դատավորը 10 րոպե ընդմիջում է հայտարարել, որից հետո Գրիգորյանը դատարան չի վերադարձել: Հրապարակվել է բժշկի տեղեկանքը, որի համաձայն՝ Գրիգորյանի մոտ ախտորոշվել է ընդհանուր թուլություն, անհանգիստ վիճակ, խնդիրներ շնչառության հետ: Դատավորը հերթական անգամ մերժել է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխելու միջնորդությունը: Նկատի ունենալով, որ ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով նիստը անընդհատ հետաձգվում է, դատարանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն առանձնացվել են:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15–ամյա գործունեության առթիվ խորհրդարանում մեկնարկել է միջազգային երկօրյա համաժողովը: Երևանում են 30 երկրի օմբուդսմեններ, 20 հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, նաև Հայաստանի դատական համակարգի ներկայացուցիչներ: «Հայաստանում ժողովրդավարության ապագան որևէ կերպ կախված չպետք է լինի որևէ լիդերի, որևէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից ու հայեցողությունից»,- համաժողովի բացմանը հայտարարել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, հայտարարել՝ Հայաստանում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։