Items filtered by date: Ուրբաթ, 01 Նոյեմբերի 2019
Ուրբաթ, 01 Նոյեմբերի 2019 22:19

Էպիկենտրոն 01.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 01 Նոյեմբերի 2019 21:30

Ես կամ 01.11.2019 Արթուր Հակոբյան

Published in Ես կամ

Մեկ մասնաշենքում գործունեություն է ծավալելու չորս կարի ֆաբրիկա: Վարչապետը ողջունել է թեթև արդյունաբերության ոլորտում նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցել ոլորտի զարգացմանը:

Վերին Լարս, Եգիպտոսի հետ ԵԱՏՄ անունից տարվող բանակցություն, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկա: Այս հարցերն էլ քննարկվել են տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած բյուջետային լսումների ժամանակ: Դրանից հետո հերթը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինն էր: Պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը չի կարողացել զսպել ծիծաղը՝ անդրադառնալով Իսրայելի արտգործանախարարության հայտարարած գործադուլին: Հիշեցնենք՝ Իսրայելի բոլոր դեսպանություններն ու հյուպատոսությունները դադարեցրել էին աշխատանքը երկրի ֆինանսների նախարարության հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:

Ուրբաթ, 01 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 01.11.2019

Published in Անցուդարձ

Կեսօրից հետո մամուլում շրջանառված տեղեկությունները, թե կենդանաբանական այգու 80 աշխատակից աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել, իրականությանը չեն համապատասխանում: Տեղեկությունը հերքել են թե՛ քաղաքապետարանից, և թե՛ կենդանաբանական այգուց: Հրաժարական է ներկայացրել միայն այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, որին պաշտոնն ազատելու առաջարկ է արել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ խորհրդակցելով Հայկ Մարությանի հետ: Պատճառը՝ երեկ թափառող շների կողմից կարմրավիզ կենգուրուների, իսկ այսօր էլ՝ երեք մուֆլոնների հոշոտումն է, նաև այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները:

ԱԺ-ում այսօր շարունակվել են բյուջետային քննարկումները: Սոցիալական, առողջապահական, ինչպես նաև արտաքին քաղաքականության պատասխանատուները պատգամավորներին ներկայացրել են իրենց ոլորտների ֆինանսական ծրագրերը: Առողջապահության նախարարն ու սոցապնախարարը հայտնել են, որ հաջորդ տարի բժիշկների աշխատավարձն ու տարեցների թոշակներն ավելանալու են: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ասել է, որ բանակցություններում փակուղի չի տեսնում:

Առավոտյան լարված իրավիճակ է ստեղծվել Խորհրդարանի շենքի դիմաց: Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները, նաև բազմաթիվ քաղաքացիներ ստորագրահավաք և բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման: Բողոքի ակցիայի առիթը եղել է ԱԺ-ում մի քանի հանձնաժողովների հետ համատեղ կոնվենցիայի վերաբերյալ փակ քննարկումը, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները՝ Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովայի գլխավորությամբ: Խորհրդարանի բակում իրավիճակը թեժացել է, երբ ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել են Բաղրամյան պողոտան: Ցուցարարներին հանդիպումից հետո միացել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը մինչև այդ միացել էր ստորագրահավաքին:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասել է, որ վերազինման աշխատանքների պլանավորման հարցում թերացումներ են եղել, դրա համար էլ աշխատանքները երկարաձգվել են: Վարկառու հայկական կողմը փորձում է երկարացնել վարկի մարման պայմանագրի ժամկետը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Վարչապետը կարևոր է համարել պետություն-եկեղեցի հարաբերությունների հետ կապված քննարկումները, առավել ևս նոր իրավիճակում և նոր պայմաններում: Հանդիպմանը քննարկվել են պետության և ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, դրանց լուծման հնարավորություններին, ինչպես նաև հանրային մեծ հնչեղություն ստացած թեմաներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։