Items filtered by date: Ուրբաթ, 08 Նոյեմբերի 2019
Ուրբաթ, 08 Նոյեմբերի 2019 20:30

Անցուդարձ 08.11.2019

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 08 Նոյեմբերի 2019 20:10

Էպիկենտրոն 08.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր իր անդրանիկ նիստն է գումարել ազգային ժողովի մետաղական հանքարդյունաբերության ոլորտում քննիչ հանձնաժողովը: «Հայաստանը մետաղական հանքավայրերի պաշարներով առաջատար դիրք է գրավում»,- հիշեցրել է հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը, ընդգծել՝ պետք է կարողանանք հարստությունը ծառայեցնել պետությանը: Հանձնաժողովականներն այս փուլում առանձնացրել են հինգ հանքավայր, որոնց տվյալները կուսումնասիրեն, կկազմակերպեն քննարկումներ:

ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական դռնփակ նիստին պատգամավորների հարցերին է պատասխանել քառօրյա պատերազմի օրերին առաջնագծում եղած բժիշկներից մեկը: Նա արժեքավոր տեղեկություններ է հայտնել հանձնաժողովականներին: Լրագրողների հետ ճեպազրույցում քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ խորհրդարան են հրավիրվելու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեկ օր առաջ:

«Ստացի՛ր կրթություն,գտի՛ր աշխատանք, կառուցի՛ր կարիերա» խորագրով աշխատանքի տոնավաճառին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել են 60 գործատու ընկերություն և բազմաթիվ ուսանողներ, որոնք աշխատանք են փնտրում: Սա հարթակ է, որտեղ գործատուն ու գործ փնտրողը կարող են միանգամից գտնել իրար, աշխատել: Բազմաթիվ ուսանողներ այսօր աշխատանքի տոնավաճառում աշխատանք են գտել:

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են ջրային ոլորտի կարգավորմանը վերաբերող մի քանի օրինագծեր: Հանձնաժողովն ընդունել է Միքայել Մելքումյանի երկու նախագծերը: Դրանցից մեկով կոնկրետ պահանջներ կառաջադրվեն Ջրօգտագործող ընկերությունների ղեկավարներին: Իսկ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողում քննարկվել է Հակածխախոտային օրենքի նախագիծը, մասնավորապես, թե ինչ հակասություններ կարող է այն ունենալ ԵԱՏՄ օրենսդրության հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Նրանք զրուցել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումներից, անդրադարձել Ստամբուլյան Կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշմանը: Նաիրա Զոհրաբյանը հանդիպումը կարևոր է որակել: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ զրուցել ենք նաև վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին:

«Էրեբունի» ԲԿ-ում այսուհետև գործելու է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն: Հաշվի առնելով Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածությունը՝ նորաբաց կենտրոնն առայժմ զբաղվելու է այս խմբի հիվանդությունների, չարորակ ուռուցքների ախտորոշմամբ ու բուժմամբ: Կենտրոնի բացառիկությունը հենց այն է, որ բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդով: Մասնագետներն ասում են ,որ այլևս կարիք չի լինի հասնելու Վրաստան: Հայաստանում բացառիկ այս կենտրոնի բացմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։