Items filtered by date: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019 22:23

Էպիկենտրոն 27.11.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2019 20:15

Անցուդարձ 27.11.2019

Published in Անցուդարձ

Արցախում շարունակում են բարելավել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները: Պաշտպանության բանակի տարբեր զորամասերում այսօր շահագործման են հանձնել զորանոց և ճաշարան: Զինված ուժերում գործող չափանիշներին համապատասխանող նորակառույցների բացմանը մասնակցել է նախագահ Բակո Սահակյանը: Պատմում է Արցախի մեր գործընկեր Սամվել Բալայանը:

Հաշվի առնելով գերակա շահ ճանաչված տարածքներում տարիներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունները՝ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծով փոխհատուցման 15 տոկոս դրույքաչափն աճում է՝ հասնելով 25 տոկոսի, ինչին, սակայն, գործադիրը դեմ է եղել: Թեժ քննարկման ընթացքում Էնֆիաջյանը նշել է, որ բնակիչները պետք է սեփական ցանկությամբ զիջեն իրենց տարածքները կառուցապատողին: Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև Միքայել Մելքումյանի նախագիծը, որով առաջարկվում է շարքից դուրս եկած ՀԴՄ-ները սահմանված ժամկետում նորոգել կամ փոխարինել նորերով:

Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացրել Պետական եկամուտների կոմիտեի դիմաց: Նրանք պահանջել են չեղարկել նախորդ տարի ներկրված և վաճառված մեքենաների համար սահմանված եկամտահարկը, նաև թույլատրել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը: Ակցիայի մասնակիցները նաև դժգոհել են իրավապահների ստուգումներից, դրանք որակել անհարկի: Ակցիայի ընթացում ոստիկանների և ավտոներկրողների միջև քաշքշուք է սկսվել: Իրավապահները պահանջել են բացել փողոցը և մեքենաները հանել երթևեկելի գոտուց, սակայն ավտոներկրողները հրաժարվել են ենթարկվել պահանջին: Արդյունքում իրավիճակը թեժացել է:

«Ադրբեջանի հասարակությունը ապրում է մոտալուտ պատերազմի ակնկալիքով»,- արձանագրել է նոյեմբերի 17-ից 21-ը իր երկու հայ գործընկերների հետ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Ադրբեջան այցելած «Մեդիամաքս» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Նույն օրերին Հայաստան և Արցախ էին այցելել նաև ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ծրագրի նպատակն էր կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավովորումը,հայ և ադրբեջանցի հասարակությունների միջև երկխոսության ակտիվացումը: 

Երևանում անցկացվել է պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին նվիրված համաժողով: Ոլորտի բազմաթիվ դերակատարներ մեկ հարկի ներքո քննարկել են, թե ինչպես կարելի է նպաստել պարենային անապահովության վերացմանը, նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորություններ:

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք՝ Սանասարյանի լիազորությունները, որպես Պետական վերահսկողական ծառայության պետ, շարունակում են կասեցված մնալ: Փաստաբանները դատարանին միջնորդել են գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ: Պաշտպան Ինեսա Պետրոսյանը պնդել է՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը,որն իրականացրել է գործի նախաքննությունը, հակասահմանադրական մարմին է:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15–ամյա գործունեության առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի այսօրվա օրակարգում եղել են կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Ըստ վիճակագրության՝ աշխարհում ամեն երրորդ կինը ենթարկվում է ֆինանսական, հոգեբանական կամ ֆիզիկակական բռնության: Հայաստանում բռնության դեպքերը քիչ չեն, դրանց նվազեցման ուղղությամբ աշխատանք է տարվում: Համաժողովի ընթացքում ներկայացվել է տարբեր երկրների փորձը: Մարոկկոյում,օրինակ, ցանկանում են տնային աշխատանքը դարձնել վճարվող:

Այս տարվա նոյեմբերի դրությամբ Հայաստան են այցելել Իրանի 187.000 քաղացիներ՝ հիմնականում զբոսաշրջիկներ: Իսկ ահա հայերն Իրան ավելի շատ են գնացել՝ մոտ 237.000 հոգի: Մեր հայրենակիցները հարևան երկիր են մեկնում հիմնականում առևտրի նպատակով: «Այցելությունների թիվը կարող էր ավելի շատ լինել,եթե հայ-իրանական սահմանին մեքենաների ապահովագրության հետ կապված խնդիրներ չլինեին»,-կարծում է Իրանի «ԱՐԱՍ» տնտեսաարդյունաբերական ազատ գոտու տնօրեն Մոհսեն Նարիմանը: Խոչընդոտները վերացնելու համար երկու երկրները այս պահին աշխատում են համատեղ ապահովագրական ընկերություն հիմնել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։