Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Նոր Ամասիա համայնքում գործող Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի, գինու, օղու կոմբինատի մթերման կայանում Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին հորդորել է  բերքը դաշտից շուտ չհավաքել, որպեսզի հերթեր չկուտակվեն և աշխատանքն ընթանա առավել արդյունավետ կերպով: Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ կոմբինատը, չնայած խաղողի կարիք չունի, սակայն,  կպահպանի մթերման նախորդ տարվա ծավալները և  մինչև խաղողի ընդունման ավարտը կաշխատի հագեցած ռեժիմով:

Որտեղ ու ինչպես մթերել կյանքի գնով մշակած խաղողի բերքը. Տարվա այս շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին հուզող գլխավոր հարցն է: Մի կողմից ստիպված են  թշնամու գնդակի տակ այգի մշակել ու բերք հավաքել, մյուս կողմից չգիտեն ինչպես իրացնել այն: Խնդրին լուծում տալու նպատակով Բերդավանում է եղել ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա տեղեկացրել է, որ ի տարբերություն մթերող այլ կազմակերպությունների, որոնք խաղողն ընդունում են 120 դրամով, Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի գինու օղու կոմբինատը բերքը կմթերի 140 դրամով: Բերդավանցիները Գագիկ Ծառուկյանին խնդրել են  20 դրամին ավելացնել ևս 10-ը: Հաշվի առնելով, որ խաղողագործությունը սահմանամերձ Բերդավանի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, Գագիկ Ծառուկյանը նրանց խնդրանքը չի մերժել:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  ընդունել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« November 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։