Որտեղ ու ինչպես մթերել կյանքի գնով մշակած խաղողի բերքը. Տարվա այս շրջանում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին հուզող գլխավոր հարցն է: Մի կողմից ստիպված են թշնամու գնդակի տակ այգի մշակել ու բերք հավաքել, մյուս կողմից չգիտեն ինչպես իրացնել այն: Խնդրին լուծում տալու նպատակով Բերդավանում է եղել ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը: Նա տեղեկացրել է, որ ի տարբերություն մթերող այլ կազմակերպությունների, որոնք խաղողն ընդունում են 120 դրամով, Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի գինու օղու կոմբինատը բերքը կմթերի 140 դրամով: Բերդավանցիները Գագիկ Ծառուկյանին խնդրել են 20 դրամին ավելացնել ևս 10-ը: Հաշվի առնելով, որ խաղողագործությունը սահմանամերձ Բերդավանի բնակիչների ապրուստի միակ միջոցն է, Գագիկ Ծառուկյանը նրանց խնդրանքը չի մերժել: