ՙԲարգավաճ Հայաստան՚  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ընդառաջելով Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամների ցանկությանը, հանդիպել է նրանց և քննարկել ազատամարտիկներին մտահոգող մի շարք խնդիրներ: 

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ: Այսօր վաղ առավոտյան մեր հավաքականը մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ վերադարձել է հայրենիք: Թիմին դիմավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում՝ նվիրված օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ հոկեյի հավաքականի լեգենդար դարպասապահ Գեորգի Մկրտիչյանի հիշատակին: Հանդիպել են ՙՀոկեյի լեգենդներ՚ և ՙԳրադ՚ հոկեյի ակումբների լեգենդար հոկեյիստները: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո՝ Ռուսաստանի  դեսպանատան աջակցությամբ:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է ոսկե մեդալ: 66 կիլոգրամ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը հռչակվել է աշխարհի չեմպիոն: Նորընծա աշխարհի չեմպիոնին օդանավակայանում դիմավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հայաստանում են Հոկեյի համաշխարհային մեծության աստղերը. Ալեքսանդր Յակուշև, Սերգեյ Մակարով,  Յուրի Լյապկին, Վլադիմիր Լուտչենկո: Լեգենդար հոկեյիստներին առաջինը հյուրընակել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել տափօղակով հոկեյի ընկերական հանդիպում՝ նվիրված օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ հոկեյի հավաքականի լեգենդար դարպասապահ Գեորգի Մկրտիչյանի հիշատակին: Հանդիպել են ՙՀոկեյի լեգենդներ՚ և ՙԳրադ՚ հոկեյի ակումբների լեգենդար հոկեյիստները: Միջոցառումն անցկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո՝ Ռուսաստանի  դեսպանատան աջակցությամբ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։