Գնահատված մարդն է, որ պատրաստ է նորանոր նվաճումների ու ձեռքբերումների: Այս հաստատակամությամբ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աջակցում սպորտի, մշակույթի, կրթության ոլորտի ներկայացուցիչներին: Հերթական գնահատանքն ու արժանի պատասխանը չուշացան: Գագիկ Ծառուկյան հիմնադրամի աջակցությամբ հանրությանն է ներկայացվել հայ կոմպոզիտորների ու դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի խտասկավառակները: Շնորհանդեսին ներկա են եղել նաև Ծառուկյան ընտանիքի անդամները:
Այսօր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության կենտրոնական գրասենյակում ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունն անցկացրել է աշխատանքային նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել՝ կատարած աշխատանքների ամփոփումից մինչև նոր ծրագրեր ու անելիքներ: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, խմբակցությանը հաջողվել է միասնական աշխատանքի շնորհիվ արդարացնել հանրության ակնկալիքներն ու պահպանել ձեռք բերած վստահությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է աշխարհահռչակ ՙՀոկեյի լեգենդներ՚ ակումբի նախագահի խորհրդական Ալեքսանդր Գվոզդևի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Ալեքսանդր Գվոզդևը ՀԱՕԿ նախագահին է փոխանցել լեգենդար հոկեյիստների ողջույններն ու բարեմաղթանքները՝ տեղեկացնելով, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու է եկել կարևոր առաքելությամբ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv