"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդումից մինչև նոր կապերի հաստատում. քննարկվող հարցերի շրջանակը լայն է եղել: Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ երկու երկրների տարբեր ոլորտների միջև գործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար:
"Արարատ 73-ի" փառահեղ հաղթանակները հավերժացնող հուշարձանի նախագծերի մրցույթը մոտենում է ավարտին: Նախագծերի հեղինակները իրենց աշխատանքները ներկայացրել են Արարատ 73-ի ֆուտբոլիստներին:
Գյուղերում այսօր կան խնդիրներ, որոնց լուծումը ոչ միայն կարևոր, այլև խիստ անհրաժեշտ են: Արմավիրի և Արարատի մարզերի համայնքների խաղողագործները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հերթական հանդիպման ժամանակ հնչեցրել էին բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկն արդեն լուծված է: ԲՀԿ նախագահը խոստացել էր որքան հնարավոր է սեղմ ժամկետում լուծել խաղողագործների խնդրանքը, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները հետ չընկնեն: Գագիկ Ծառուկյանի գյուղացիներին ուղղված հերթական աջակցությունը չի ուշացել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv