Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի ընդունման կայանները շարունակում են լայն թափով սկսած մթերումը: Որպեսզի բերքը դաշտում չմնա և  գյուղացիների ամբողջ տարվա չարչարանքը ջուրը չընկնի, կոմբինատի մթերման կայանները աշխատում են առանց հանգստի, գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ են խոսել համատեղ ձեռքբերումների մասին՝  պատրաստակամություն հայտնելով  ակտիվ ջանքեր գործադրել ամուր հիմքերի վրա կառուցված գործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Լև Բելոուսովը Հայաստանում է Գագիկ Ծառուկյանի հրավերով, մեր երկիր ժամանելու առիթը ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյակն է:

Այսօր որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Երևան-Արարատ մայրուղին փակած խաղողագործները դժգոհել են, թե իբր Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը չի մթերում իրենց բերքը: Լուրը իմանալուն պես ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը մեկնել է Արարատի մարզ և հենց տեղում ճշտել՝ կա արդյոք նման բան, թե՝ ոչ: Խաղողագործները հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և կոմբինատը բերքի մթերումն իրականացնում է ամենաբարձր մակարդակով:

Բարձր սակագին, շահավետ պայմաններ. արդեն մի քանի օր է, ինչ Երևանի ՙԱրարատ՚ Կոնյակի գինու օղու կոմբինատը սկսել է խաղողի բերքի մթերումը: Ինչպես հայտարարել էր ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, չնայած կոմբինատի տնօրինությունն իրեն զեկուցել է, որ գործարանը խաղող մթերելու անհրաժեշտություն չունի, սակայն, ինքը որոշել է, որ գյուղացիները դրանից չպետք է տուժեն: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է, որ ինչ քանակությամբ գործարանը նախորդ տարի խաղողի բերք է մթերել, նույն քանակությամբ էլ կմթերի այս տարի:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։