ՙԱռինջ Մոլ՚ մեծածախ առևտրի կենտրոնն ընդլայնում է գործունեությունը: Նրա հարևանությամբ մոտ մեկ ամիս հետո ավելի քան 500 տաղավարով համալրված նոր առևտրի կենտրոն կբացվի: Ներկայացված կլինեն տնտեսական ու կենցաղային ապրանքներ,շինանյութ, սննդամթերք, խաղալիքներ: Նոր առևտրի կենտրոն կառուցելու խնդրանքով մի քանի  հարյուրից ավելի առևտրականներ ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին դիմել էին ամիսներ առաջ և տեղում դրական արձագանք ստացել: Արդեն 2 ամիս է, ինչ շինարարությունն ընթանում է լայն թափով և մեկ ամիս անց ավարտին կհասցվի: Գագիկ Ծառուկյանը մինչև այդ հանդիպել է կենտրոնի աշխատակիցների հետ և հայտնել, որ նրանք 2 տարի և 2 ամիս տաղավարների համար գումար չեն վճարելու, որպեսզի կարողանան զարգացնել բիզնեսը:  

Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին: Աստծո տված ու քրտնաջան աշխատանքով ստացած բերքն ու բարիքը վայելելու, տարին ի մի բերելու ժամանակն է: Յուրովին հաշվետվություն է ՙԱրմՊրոդէքսպո՚ ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը: Մոտ 8 տասնյակ ընկերություն Հայաստանից և Արցախից ՙԵրևան Էքսպո՚ ցուցահանդեսային համալիրում են մեկտեղվել: Բացմանը ներկա է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։