Ծաղկաձորում այսօր  անցկացվել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող ՙԼավագույն մարզական ընտանիք 2015՚-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցել է մրցույթի նախորդ 2 փուլերը հաղթահարած 144 ընտանիք: Հանրապետության նախագահի  կարգադրությամբ այս տարի մրցույթը բաժանվել է երեք ուղղությունների՝ ՙԼավագույն մարզական ընտանիք՚,  ՙԼավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ՚ և ՙՀաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՚ մրցույթներ, Վերջին 2-ը կանցակցվեն հոկտեմբեր ամսին: Լավագույն մարզական ընտանիք մրցույթի եզրափակիչ մրցելույթներին հետևել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ:

Նախագահը ծանոթացել է շինարարության ընթացքին և մոտ 7500 քմ մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:  Օլիմպիական ավանը կառուցվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով: Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել կոմբինատում, ծանոթացել արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« May 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։