Ավանդույթի համաձայն ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրում է հայ ուսանողներին: Տոնական օրվա պարգևատրումների շարքը սկսվել է Ֆիզիկական Կուլտուրայի հայկական պետական ինստիտուտից: Գագիկ Ծառուկյան հիմնադրամը պարգևատրել է ինստիտուտի բազմաթիվ ուսանող մարզիկների:
Տոն, որ միավորում է միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում. Ուսանողության միջազգային օրը առիթ է վերստին կարևորելու ուսումը, գիտելիքն ու կրթությունը: Արդեն ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ ուսանողության միջազգային տոնը մեծ շուքով նշվում է նաև Հայաստանում: Ավանդույթի համաձայն՝ տոնական այս օրը մեր երկրի հարյուրավոր երիտասարդների հետ է անցկացրել բարերար Գագիկ Ծառուկյանն ու կրկին անգամ գնահատել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Քաղաքամայր Երևանից մինչև հանրապետության հեռավոր ու մոտ շրջաններ, պետական բուհերից մինչև մասնավոր կրթօջախներ: Օրվա կապակցությամբ 300 ուսանող Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակ է ստացել: Երիտասարդներից յուրաքանչյուրին Գագիկ Ծառուկյանը 100.000-ական դրամ ու պատվոգիր է հանձնել: Շնորհավորելով ուսանողներին տոնի կապակցությամբ՝ Գագիկ Ծառուկյանը հորդորել է նրանց սովորել շատ լավ, դառնալ պիտանի մարդ ու արժանի քաղաքացի, ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ հայրենիքի: Գագիկ Ծառուկյանը հայտնել է, որ հիմնադրամը շարունակելու է կրթական ծրագրերի ֆինանսավորումը՝ առավել մեծ թվով երիտասարդներ ներգրավելով դրանցում:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում այսօր մեկնարկել է բազկամարտի համաուսանողական ավանդական մրցաշարը , որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Ջավախքի միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների մի քանի հարյուր ուսանող: Մրցաշարը, ինչպես միշտ, կայանում է Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անձամբ է հաղթողների և մրցանակակիրների համար հատկացրել մրցանակային խոշոր ֆոնդ: Գագիկ Ծառուկյանը նաև տեղում հետևել է մրցաշարի ընթացքին: Հաշվի առնելով, որ ուսանողների մեջ կան նաև պրոֆոսինալ մարզիկներ, ոչ պրոֆեսիոնալ մարզիկ ուսանողների մարզական ոգին չկոտրելու համար ՀԱՕԿ նախագահը հենց տեղում որոշում է կայացրել առանձնացնել պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մարզիկների մրցումային ձևաչափը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv