Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Հունվարի 2019
Չորեքշաբթի, 09 Հունվարի 2019 22:15

Էպիկենտրոն 09.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 09 Հունվարի 2019 20:15

Անցուդարձ 09.01.2019

Published in Անցուդարձ

Արմավիր քրեակատարողական հիմնարկում գտնվող ցմահ դատապարտյալներն այսօր բաց նամակով դիմել են վարչապետի պաշտոնակատարին՝ խնդրելով վերանայել գործերը և ներում շնորհել իրենց: Ցմահ դատապարտյալների անունից բաց նամակ ներկայացրած Ստեփան Գրիգորյանն «Էպիկենտրոնի» հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել խնդիրը տարիներ շարունակ անուշադրության մատնելու և անտարբերության վերաբերյալ: Մոտ 24 տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալը հույս է հայտնել, որ նոր Հայաստանում խնդիրը դրական լուծում կստանա, և կյանքի մեծագույն մասն անազատության մեջ անցկացրած դատապարտյալները կհայտնվեն ազատության մեջ:

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկումներ են Հայաստան եկած հնդիկների վերաբերյալ: Նույնիսկ change.org կայքում ստորագրահավաք էր սկսվել հնդիկներին վտարելու պահանջով: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ նրանք զբաղեցնում են տեղական աշխատաշուկան, իջեցնում աշխատանքի արժեքը: Ստորագրահավաքն ավելի ուշ կայքից անհետացել է: Միգրացիոն պետական ծառայությունից հայտնել են` ոչ օրինական միգրացիա գրեթե չկա, եկող եւ այստեղ հաստատվող հնդիկները կացության թույլտվություն ստանում են, իսկ պակիստանցիներ չեն գալիս: Էպիկենտրոնի նկարահանող խումբն այցելել է Հայաստանում բնակվող հնդիկների, որոնք խոստովանել են` Հայաստանը նրանց երկրորդ հայրենիքն է եւ այստեղ վատ վերաբերմունքի չեն արժանանում:

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի: Բնակիչներից ստացված զանգերի և դժգոհությունների հիման վրա նոր տարվա առաջին օրերից Երևանի քաղաքապետարանը գյուղմթերքի առևտրով զբաղվողներին զգուշացրել է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել շուկաներում: Շուկաների տնօրինությունները պատրաստակամություն են հայտնել մատչելի պայմաններով, որոշ շուկաներում էլ անվճար տաղավարներ տրամադրել փողոցային առևտրով զբաղվողներին: Շարունակվու՞մ է արդյոք Երևանում բացօթյա առևտուրը և ինչպիսի՞ն է պատկերը մայրաքաղաքի փողոցներում: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այսօր շրջել է մի քանի վարչական շրջաններում:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտնել է, որ դատախազը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին, պաշտպանական կողմն առարկել է այդ միջնորդության դեմ: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ին: Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել իր խափանման միջոցի հարցի քննությանը, քանի որ, ըստ Հայկ Ալումյանի նպատակահարմար չի գտել: Պաշտպանը նաև պարզաբանել է, թե ինչու է երկրորդ նախագահի փաստաբանական խումբը դիմել Սահմանադրական դատարան:

Չորեքշաբթի, 09 Հունվարի 2019 16:30

Մուլտիկնիկ 09.01.2019

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։