Items filtered by date: Շաբաթ, 19 Հունվարի 2019
Շաբաթ, 19 Հունվարի 2019 20:05

Անցուդարձ 19.01.2019

Published in Անցուդարձ

Իրանի վերաբերյալ հայտարարություն անելիս պետք է ուշադիր լինել,  դրանք կրկնվելու դեպքում հարևան երկրում կարող են ընկալվել որպես մեսիջ: Պատգամավոր Հայկ Կոնջորյանի աղմուկ հանած ելույթին են անդրադարձել իրանագետներ Ահարոն Վարդանյանը և Գարիկ Միսակյանը: Հիշեցնենք՝ պատգամավորը խորհրդարանում հայտարարել էր՝ «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի  Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»: Ելույթից հետո Հայկ Կոնջորյանը նշել էր՝ եղել է վրիպակ, որն այլևս չի կրկնվի:

 Օրենսդիր և գործադիր իշխանությունները ձևավորելուց հետո  փոփոխություններ կլինեն  նաև դատական իշխանությունը բարելավելու ուղղությամբ:  ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմամբ, արդարադատության ոլորտում տարիների ընթացքում կուտակված խնդիրները  լուծելու համար պետք է մոբիլիզացնել բոլոր կարող ուժերին և վերականգնել համակարգի նկատմամբ վստահությունը: Անդրադառնալով  նոր ձևավորված ԱԺ-ին` պատգամավորը հույս է հայտնել, որ այն կարդարացնի ժողովրդի սպասելիքները:  Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հասցեին հնչեցվող մեղադրանքներին ու քննադատություններին,  Սերգեյ Բագրատյանը նշել է, որ ԱԺ-ում կա հզոր ընդդիմություն, որն ուշադիր հետևելու է կառավարության աշխատանքին: 

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Թուրքիայում ու աշխարհի տարբեր անկյուններում հարգանքի տուրք է մատուցվել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրի հիշատակին: «Էպիկենտրոնը» զրուցել է մտավորականի ընկերների հետ: Նրանք ասել են` համառ պայքարի ու չլռելու միջոցով միայն հնարավոր կլինի փոքրիշատե ազդել թուրքական արդարադատության վրա: Հիշեցնենք` Թուրքիայի խորհրդարանը չի ընդունել ստամբուլահայ պատգամավոր Կարո Փայլանի` Դինքի սպանության գործն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Դինքի ընկերները կարծում են` Մեջլիսից այլ բան սպասել պետք չէր:

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներն ամենայն լրջությամբ նախապատրաստվում են մրցաշրջան 2019-ին: Նրանք իրենց մարզումներն անցկացնում են Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում, իսկ մարզումներին հաճախակի հետևում է նաև ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: 

1990 թվականի հունվարյան այս օրերը որպես ամոթի խարան մնացին նորանկախ Ադրբեջանի պատմության մեջ: Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված ու համակարգված կոտորած իրականացվեց: Սպանվածների եւ տուժածների ստույգ թիվն անհնար է պարզել: Ակնհայտ է մի բան: Հաշված օրերի ընթացքում Բաքուն իսպառ հայաթափվեց: Տարիների հեռվից փախստականները Բաքվի մասին խոսում են արտասվելով՝ վերապրելով քաղաքի հայաթափումը: Հանցանքը դեռ սպասում է իրավական գնահատականին, Բաքվի 250 հազար հայությունն էլ՝ արդար փոխհատուցմանը:

Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի մեկ ղեկավար յուրաքանչյուր 9-ից 11 աշխատակցի համար,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երեկ ուշ երեկոյան՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսելով կառավարության կառուցվածքի փոփոխությունների և պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալու մասին: Նախատեսվում է, որ սփյուռքի հետ հարաբերությունները կհամակարգի վարչապետի աշխատակազմը, իսկ կրթության գիտության և մշակույթի նախարարությունների միավորումը,ըստ կառավարության ղեկավարի, բխում է միջազգային փորձից:

Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է անցկացրել, որն ավարտվել է երեկ ուշ երեկոյան: Քննարկվել են ներկուսակցական հարցեր, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներ: Կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախի հիմնահարցի լուծմանն ուղղված իշխանության քայլերից: Գերագույն մարմնի նիստը ղեկավարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հարցին՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է ակտիվ քաղաքականություն վերադառնալ, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը ե՞րբ է հեռացել ակտիվ քաղաքականությունից: Օրակարգում կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չկա»:

Շաբաթ, 19 Հունվարի 2019 11:47

Ես կամ 19.01.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ
Շաբաթ, 19 Հունվարի 2019 11:46

Էպիկենտրոն 19.01.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։