Կոտայքի մարզի 29/29 ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը քվեարկության է գնացել ընտանիքի անդամների հետ: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր ձայնը տալիս է հանուն պետության հզորացման, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի: Գագիկ Ծառուկյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին, շեշտել՝ որքան շատ ձայն ստանա «Բարգավաճ Հայաստանը», այնքան շատ պարտավորված կլինի գործեր կատարելու:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv