×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018
Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 20:31

Անցուդարձ 13.12.2018

Published in Անցուդարձ

Տոները մոտենում են, քաղաքացիներն էլ՝ նախապատրաստվում Ամանորյա գնումներին: Կա՞ արդյոք այս պահին շուկայում գնաճ, թե ոչ: Մեր նկարահանող խումբը շրջել է քաղաքում, հարցուփորձ արել թե՛ սպառողներին, թե՛ վաճառասեղանի հետևում կանգնածներին: Եթե մրգի շուկայում գների նվազում կա, ապա մսի ու ձվի դեպքում՝ գնաճ:

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո գործադիրն այսօր առաջին նիստն է անցկացրել: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության առաջիկա 5 տարիների առաջնահերթությունները: Ներդրումների խրախուսումից մինչև ռազմարդյունաբերական համալիրի զարգացում, զինված ուժերի մարտունակության բարձրացում, կրթության և առողջապահության ոլորտների բարեփոխում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ առաջիկա 5 տարիներին զինված ուժերի զարգացման նպատակով պետք է ներդնել մոտ 2.5 մլրդ դոլար: «Այդ միջոցները գտնելու ուղղությամբ մենք պետք է լրջագույն աշխատանք տանենք: Խոսքը հավելյալ միջոցների մասին է, որոնց մի մասը պետք է ուղղված լինի նաև զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը»,-շեշտել է Փաշինյանը: Նա անդրադարձել է նաև պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը՝ կոռուպցիայի ամենամեծ օջախները համարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները:

Կոտայքի մարզի նոր Գեղի համայնքում կրքերը չեն հանդարտվում: Բնակիչները պահանջում են համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հրաժարականը: Նրանց խոսքով՝ Վարդան Պապյանը չի կարողանում ղեկավարել գյուղը և պարբերաբար բնակիչների միջև վեճ է հրահրում: Մինչև գյուղացիները դժգոհում են, գյուղապետն արդեն քանի օր է, աշխատանքի չի գնում : Իմ գործընկեր Իզաբելլա Հովհաննիսյանն է եղել համայնքում, լսել բնակիչների դժգոհություններն ու գյուղապետի մեկնաբանությունը:

Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 19:26

Dr. Դավիթ 13.12.2018

Published in Dr. Դավիթ

Վերաքննիչ դատարանը վերացրել է մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքն էլ այսօր երկու ամսով երկարաձգվել է: Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու՝ նրա պաշտպանների առաջարկը: Հիշեցնենք, Ղազարյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու եւ ապօրինի հարստանալու մեջ։

Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 19:06

Արմեն Գևորգյանը կկալանավորվի՞

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցը: Նրան առաջին անգամ մեղադրանք առաջադրվել էր այս տարվա օգոստոսի 3-ին՝ արդարադատությանը խոչընդոտելու համար, որը միացվել էր Մարտի 1-ի գործին: Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Երեկ հայտնի դարձավ, որ նրան վերագրվող մեղադրանքները լրացվել են 3 նոր հոդվածով, որոնք վերաբերում են սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելուն, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելուն և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն: Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն վերագրվող ծանր մեղադրանքները: Դատարանը նրան կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը:

Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 13.12.2018

Published in Մուլտիկնիկ
Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018 11:22

Էպիկենտրոն 13.12.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։