Items filtered by date: Շաբաթ, 09 Փետրվարի 2019

Գործադիրը երեկվա արտահերթ նիստում միաձայն ընդունել է կառավարության ծրագիրը: Այն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ազդարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Գլոբալ մրցունակության բարձրացում, գիտելիքի և նորարարությունների վրա հիմնված արդիական և կանաչ տնտեսական համակարգի ձևավորում, բնակչության կյանքի որակի բարձրացում. Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջիկա հնգամյակի անելիքներն են: Տնտեսական քաղաքականության հիմքում լինելու է արտահանմանը, զբաղվածության ընդլայնմանը, աշխատանքի քաջալերմանը միտված ներդրումային քաղաքականությունը: Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է՝ առաջնորդվելով հայ ժողովրդի հավաքական շահով: Անվտանգության ապահովմումը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է:

Սահմանում վիճակը հանգիստ է, սահմանապահ զինվորների մարտական ոգին էլ` բարձր: Թշնամու դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող Արցախի N զորամասի մարտական դիրքում օր ու գիշեր պետական սահմանը մեծ պատասխանատվությամբ հսկող զինվորները վստահեցնում են՝ պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած սադրանքի ու ոտնձգության: Մեր գործընկեր Արթուր Հակոբյանն Արցախի առաջնագծերից մեկում զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող և առաջին անգամ դիրք բարձրացած զինվորների հետ, ծանոթացել նրանց առօրյային:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Ադրբեջանական բանտում 7 ամիս անցկացրած բլոգերն իր երախտագիտությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ Բելառուսում դժվար կացության մեջ գտնվելու օրերին նրա ներդրած բոլոր ջանքերի և իր ազատ արձակմանը նպաստելու համար: Հանդիպման ժամանակ Լապշինը ներկայացրել է իր դիրքորոշումները, թե ինչպես կարող է Հայաստանը փող աշխատել տուրիզմից, որ ճյուղերը պետք է զարգացնի, ինչպես հյուրերի և մատչելի ավիաընկերությունների համար դառնա գրավիչ: Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր նախագծերին, որոնք միտված կլինեն Հայաստանն ու Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։