Items filtered by date: Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019
Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019 23:05

Էպիկենտրոն 20.02.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանում հանձնել են 2018 թվականի Համընդհանուր իրավունքների պաշտպանների մրցանակները: Եվրոպական մի քանի երկրի և Միացյալ նահանգների աջակցությամբ անցկացվող մրցանակաբաշխությունը 2012 թվականից բացահայտում է մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության նշանակալի ներդրումները: Միջոցառմանը մասնակցել են կազմակերպիչ երկրների դեսպաններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2019 20:25

Անցուդարձ 20.02.2019

Published in Անցուդարձ

«Կինոյի մասին օրենքը մինչև տարեվերջ կներկայացվի Ազգային Ժողով»,-հայտնելէ Կինեմատոգրաֆիստների միության նախագահը: Մինչև խորհրդարան ներկայացնելը, օրենքը քննարկվելու է բոլոր շահագրգիռ անձանց հետ: Հարություն Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը հավանություն է տվել Սինեմաթեքի նախագծին: Կինեմատոգրաֆիստների միությունը կստեղծի կրթամշակութային կենտրոն, որտեղ կպահվի հայկական կինոարվեստի ժառանգությունը: Ըստ հաշվարկների՝ այն կարժենա 480 միլիոն դրամ:

Սասնա ծռեր զինված խմբի գործով դատաքննությունը տուժողների հարցաքննության փուլում է: Այսօր տեղի ունեցած դատական նիստին հարցաքննվել է երեք տուժող՝ շտապօգնության վարորդը և երկու ոստիկան: Շտապօգնության վարորդը և գործով տուժող ոստիկանը չեն առարկել, որպեսզի համաներում կիրառվի խմբի անդամների վրա: Մյուս տուժող նախկին ոստիկանն առարկել է, որ զինված խմբի անդամների վրա համաներում տարածվի, քանի որ ձեռքերը կապած վիճակում տեսել է, թե ինչպես է աչքի առաջ արնաքամ լինում ոստիկան ընկերը՝ Գագիկ Մկրտչյանը, ով վիրավորվելուց մի քանի օր հետո հիվանդանոցում մահացել է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խնդիրներ է բացահայտել պետական գնումների ոլորտում: Հանձնաժողովի մասնագետներն արձանագրել են այնպիսի խնդիրներ, երբ օրինակ գնումների գործընթացը խախտումներով է ընթացել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բացթողումներում իրավական խախտում չկա, բայց կա օրենսդրական բաց: Այսինքն՝ էլեկտրոնային գնում կատարելիս մրցույթին մասնակցող տնտեսվարողների միջև չեն ապահովել հավասար մրցակցային պայմաններ:

Ռուսաստանում գտնվող Բաշկորտոստան երկրամասում հայկական եկեղեցի է կառուցվում: Տեղի հայ համայնքի տարիների երազանքն իրականություն է դառնում բարերար Բյուզանդ Ավետիսյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ: Ուֆա քաղաքում կայացել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են տեղի քաղաքային իշխանության, հոգևոր համայնքի և հայ համայնքի ներկայացուցիչները: Եկեղեցու հիմնաքարերն օրհնվել են Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ձեռամբ:

Ոստիկանությունը հայտնում է ԵՊՀ-ում կատարված ապօրինություններ ու առանձնապես խոշոր չափի չարաշահումներ բացահայտելու մասին: Մասնավորապես պարզվել է, որ Մայր Բուհում հափշտակվել և յուրացվել է մոտ 27 մլն դրամ, 10 հազար դոլար կաշառքի դիմաց կնքվել է 400 մլն դրամի պայմանագիր: Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով:

Լեզվաքաղաքականությունը Հայաստանի կառավարության ծրագրում: Լեզվի կոմիտեի առաջարկով կառավարության գործունեության 2019-2023 թվականների ծրագրում ներառվել են լեզվական պետական քաղաքականությանն առնչվող կարևոր դրույթներ: Ըստ կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի, օրակարգում է հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար պայմանների ստեղծումը: Իսկ հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Կոմիտեում հետևում են նաև նորընտիր պատգամավորների և վարչապետի խոսքին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։