×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 15 Փետրվարի 2019
Ուրբաթ, 15 Փետրվարի 2019 20:45

Անցուդարձ 15.02.2019

Published in Անցուդարձ

Կառավարությունն այսօր հերթական նիստն է անցկացրել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանրության կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության իրենց բանաձեւը՝ հավելելով, որ գործադիրը պետք է ընդունի կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, որը, սակայն, պետք է տարանջատվի հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից: Փաշինյանը թվարկել է 15 կետ, որոնց ուղղությամբ կառավարությունը պետք է աշխատի: Գործադիրն օրակարգային զեկուցվող 8 հարց է քննարկել:

Հետհեղափոխական Հայաստանում Պետական վերահսկողական ծառայությունը պետբյուջե է վերադարձրել 827 մլն դրամ, որից 350 մլն-ը՝ Հայաստանի ագրարային համալսարանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։ Կառավարության նիստից հետո ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ասել է, որ հիմա մի շարք ուսումնասիրություններ են արվում որոշ համայնքներում ու բուհերում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով կառավարության օպտիմալացմանն, ասել է, որ դա արվում է արդյունավետության բարձրացման համար: Նա նաև հայտնել է, որ պետական համակարգում սպասվում է աշխատավարձերի բարձրացում:

Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում այսօր ավարտվել է Ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը մրցահարթակ են դուրս եկել 109 և գերծանր քաշային մարզիկները, որոնք յուրահատուկ շուք են տվել Հայաստանի առաջնությանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Առաջին կանգառը Հայդելբերգում էր: Նախագահը նախ հանդիպել է քաղաքապետի հետ, ապա այցելել Եվրոպայի հնագույն և Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ տված Հայդելբերգի համալսարան: «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր»,-իր ելությում ասել է Արմեն Սարգսյանը: Նա խոսել է նաև Արցախի ու տարածաշրջանի խնդիրներից, համոզմունք հայտնել, որ հակամարտությունը կլուծվի` հաշվի առնելով Արցախի բնակչության իրավունքները: 

Երևանում շահագործման է հանձնվել նոր ՝ «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը: Երեք տարի առաջ մեկնարկած շինարարությունն ավարտվել է, կառուցվել է բիզնես կողմնորոշմամբ հյուրանոց, բացվել են նոր աշխատատեղեր: Միջոցառմանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հրավերով Երևանում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը՝ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ: Ազգային ժողովում պատվիրակության անդամները հանդիպել են ԵԱՏՄ-ի հետ կապերն ամրապնդող հանձնաժողովի նախագահի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Զրուցակիցները պայմանավորվել են կես տարին մեկ անգամ հանդիպել:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահը ներկայացրել է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված խնդիրները: Տիգրան Մուկուչյանը նշել է, թե հատկապես որ խնդիրներն ունեն փոփոխման եւ լրամշակման կարիք: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ նկատել է՝ վերջին ընտրությունները նախորդներից տարբերվեցին կաշառք բաժանողների բացակայությամբ, սակայն այս անգամ էլ պաստառ պոկողներ էին հայտնվել: Պետրոսյանը հավելել է նաեւ, որ ընտրական հանձնաժողովներում հաճախ են հանդիպում խնամի-ծանոթ-բարեկամները: Վոլոդյա Հովսեփյանն է պատմում:

Ուրբաթ, 15 Փետրվարի 2019 11:17

Էպիկենտրոն 15.02.2019

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։