Items filtered by date: Երեքշաբթի, 09 Հունվարի 2018
Երեքշաբթի, 09 Հունվարի 2018 23:26

Ուրվագիծ 09.01.2018

Published in Ուրվագիծ
Երեքշաբթի, 09 Հունվարի 2018 23:25

Էպիկենտրոն 09.01.2018

Published in Էպիկենտրոն

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ Նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները: Նախարարը զեկուցել է նաև պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվող համակարգային լուծումների մասին:

2017թ. թանկացումը նախկին տարիների համեմատ ավելի վաղ սկսեց՝ սեպտեմբերից: Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը շեշտել է, որ առաջինը թանկացավ կարագը, հետո՝ միսը: Ըստ փորձագետի տավարի միսը թանկացավ 15-20 տոկոսով, և իշխանությունը մեկնաբանեց, որ երաշտ է եղել ու անասնակերն է թանկացել: Տարին սկսվեց նոր թանկացումներով: Առաջին ու սպասված թանկացում եղավ դիզվառելիքի շուկայում: Առաջիկայում ըստ մասնագետների աստիճանաբար կթանկանա ևս 40 ապրանք:

Ամանորի գիշերը Հայաստանում անցկացնելը հետաքրքիր է եղել արտասահմանցիների համար: Սակայն Երևանի հյուրանոցները 100 տոկոս զբաղված չեն եղել, ի տարբերություն մայրաքաղաքիծանրաբեռնված են եղել հիմնականում հայտնի հանգստյան գոտիները: Հայաստան եկողների 70 տոկոսը եղել է ռուս, իրանցի տուրիստների միայն  10 տոկոսն է նախընտրել Հայաստանը: -

Ամանորն աշխարհի բոլոր երեխաների ամենասիրելի տոնն է: Չէ՞ որ հենց այդ ժամանակ են փոքրիկներն իրենց սրտում երազանքներ պահում ու մեծ հավատով սպասում դրանց իրականացմանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն Ամանորի բազմաթիվ անակնկալներ էր նախապատրաստել տոնին սրտատրոփ սպասող մանուկների համար: 10-ը օր շարունակ հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ շրջել են քաղաքամայր Երևանի բոլոր համայնքներում ու հանրապետության մարզերում՝ նվերներ բաժանելով ավելի քան 350.000 երեխայի՝ քաղաքամայր Երևանից մինչև հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր: Նախատոնական և հետտոնական օրերին շարունակվող ամենաբարի նախաձեռնությունը ներառել է ամբողջ հանրապետությունը:

Երեքշաբթի, 09 Հունվարի 2018 11:04

Կենտրոնի առավոտը 09.01.2018

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։