Երեքշաբթի, 09 Հունվարի 2018 13:55

10 օր շարունակ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը Ամանորի նվերներ է բաժանել ավելի քան 350.000 երեխայի Երևանում և մարզերում

Ամանորն աշխարհի բոլոր երեխաների ամենասիրելի տոնն է: Չէ՞ որ հենց այդ ժամանակ են փոքրիկներն իրենց սրտում երազանքներ պահում ու մեծ հավատով սպասում դրանց իրականացմանը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն Ամանորի բազմաթիվ անակնկալներ էր նախապատրաստել տոնին սրտատրոփ սպասող մանուկների համար: 10-ը օր շարունակ հարյուրավոր Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ շրջել են քաղաքամայր Երևանի բոլոր համայնքներում ու հանրապետության մարզերում՝ նվերներ բաժանելով ավելի քան 350.000 երեխայի՝ քաղաքամայր Երևանից մինչև հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր: Նախատոնական և հետտոնական օրերին շարունակվող ամենաբարի նախաձեռնությունը ներառել է ամբողջ հանրապետությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։