Items filtered by date: Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2020

Հակամարտության գոտում շարունակվող մարտական գործողությունների ֆոնին Թուրքիան Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունն է հայտնում ոչ միայն ռազմադաշտում, այլև մնացած բոլոր հարթակներում: Վերջին օրերին թուրք ազգայնամոլները հարձակվել են Ստամբուլի հայաշատ թաղամասերի վրա: «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի գնահատմամբ՝ ադրբեջանա-թուրքական սադրանքի նպատակն է վախեցնել պոլսահայերին և հերթական անգամ զորակցություն հայտնել ագրեսոր Ադրբեջանին:

Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2020 20:05

Էպիկենտրոն 16.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները: Կարմիր շուկան երեկ երեկոյից մինչև լուսաբաց թշնամու ինտենսիվ հրետակոծության տակ էր: Կրկին խաղաղ բնակիչ է զոհվել, կա վիրավոր, վնասվել են տներ ու մեքենաներ: Թշնամին գյուղը հրթիռակոծել է արգելված զինատեսակներով: Արցախի մեր գործընկերներն են եղել Կարմիր շուկայում, տեղում ծանոթացել իրավիճակին:

«Ամո՛թ ձեզ, ՄԱԿ-ը կոչերից բացի ոչինչ չի անում»,- այս և նմանօրինակ այլ վանկարկումներով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց: Նրանք պահանջել են, որ միջազգային կազմակերպությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ և գնահատական տա խաղաղ բնակչության դեմ իրականացվող ոտնձգություններին: Ակցիայի երիտասարդ մասնակիցները պատռել են «Յունիսեֆ»-ից ստացած շնորհակալագրերը:

Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել՝ Հայաստանի ՊՆ հերքել է Բաքվի հերթական ապատեղեկատվությունը, որի նպատակն է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը: Մեր երկրի պաշտպանական գերատեսչությունը, հավատարմություն հայտնելով հումանիտար հրադադարի պայմաններին, այսօր հորդորել է Մինսկի խմբի համանախագահներին, իրենց կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը խուսափում է հրադադարի ռեժիմի և վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից: Առավոտյան թշնամին հարձակվել է հյուսիսային ուղղությամբ, սակայն հանդիպելով մերոնց գրոհին՝ հետ է շպրտվել ու փախուստի դիմել:

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: Նրան հյուրընկալել է հայ գործընկերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային: «Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը»,- հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը: Նիկոս Դենդիասն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին և նշել, որ Ղարաբաղում պետք է վերջ դրվի օտար միջամտությանը՝ մասնավորապես Անկարայի գործողություններին:

Թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու նպատակով Եվրոպայի հայերի բողոքի ակցիաները նոր թափ են առել: Այս անգամ դրանք իրականացվել են նախկինից ավելի մեծ մասշտաբներով: Եվրոպայի մի քանի երկրներում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչները կաթվածահար են արել Ֆրանսիա- Բելգիա, Ֆրանսիա-Իսպանիա,Հոլանդիա-Բելգիա միջպետական նշանակության մայրուղիները, նաև փակել Համբուրգի ճանապարհը: Մեր հայրենակիցները պահանջել են աչք չփակել Էրդողանի և Ալիևի հանցագործությունների վրա, ճանաչել Արցախի անկախությունը:

Միացյալ Նահանգների հայերը չեն դադարեցնում բողոքի ակցիաներն՝ ընդդեմ Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Հերթական ցույցը տեղի է ունեցել Կոնգրեսի շենքի դիմաց: Մեր հայրենակիցները Թրամփի վարչակազմից պահանջել են ճնշում գործադրել զավթողական նպատակներ որդեգրած ահաբեկիչների վրա՝ պատժելով բռնապետ Ալիևին և նրան անդադար զինող Էրդողանին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։