Items filtered by date: Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2020
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2020 23:00

Էպիկենտրոն 15.10.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2020 20:30

Անցուդարձ 15.10.2020

Published in Անցուդարձ

Ստեփանակերտում շարունակվում են ռումբերի մնացորդների մաքրման աշխատանքները: Հրթիռների մասերը տարածված են մայրաքաղաքով մեկ՝ ինչպես կենտրոնական, այնպես էլ ծայրամասի թաղամասերում: Փրկարարները բնակչությանը հորդորում են լինել զգոն. անծանոթ առարկաներ հայտնաբերելու դեպքում զերծ մնալ ավելորդ հետաքրքրասիրությունից ու անհապաղ զանգահարել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության թեժ հեռախոսահամարներին:

Արցախցի կանայք կոչ են անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը և այդպիսով խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Նրանք այսօր լուռ ակցիա են իրականացրել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց և երախտագիտության խոսք են ուղել Ֆրանսիայի իշխանությանը հայ ժողովրդին ցույց տված աջակցության համար: Նման ակցիաներ տեղի են ունեցել նաև Հայաստանում Ռուսաստանի և Միացյալ նահանգների դեսպանատների առջև:

Հակառակորդի սանձազերծած գործողությունների հետևանքով բեկորային վիրավորում ստացած և «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն տեղափոխված երեխաների մոտ դրական դինամիկա է նկատվում: Այնտեղ են բուժում ստանում վարդենիսցի Նարեկը, արցախցի Ռոբերտն ու Արծվիկը: Պատերազմի առաջին օրից այս բուժկենտրոն Արցախից 4 երեխա է տեղափոխվել: Երկուսին դուրս են գրել: Բժիշկները պայքարում են մյուս երեխաներին հնարավորինս արագ ոտքի կանգնեցնելու համար:

Այսօր՝ ժամը 15-ի սահմաններում, Արցախի ՊԲ-ն թշնամու հերթական ՍՈւ 25 ինքնաթիռն է խոցել: Այս մասին հայտնել է ՀՕՊ զորքերի հրամանատարի տեղակալը՝վստահեցնելով, որ մեր զորքերը հաջողությամբ իրագործում են իրենց առջև դրված խնդիրները: Գարիկ Մովսեսյանը նաև փաստեր է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային թուրքական F16 կործանիչների ուղիղ ներգրավվածության մասին: Վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն էլ հակափաստարկներ է ներկայացրել այս պատերազմում ահաբեկիչ-վարձկաններ ներգրավելու ` Բաքվի և Անկարայի հերքումներին ի պատասխան:

Ադրբեջանը թիրախավորել է պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղության հոսպիտալներից մեկը: Պաշտոնական Բաքուն, սակայն, պնդում է, թե կրակ չի վարում ոչ ռազմական օբյեկտների ուղղությամբ: Բարեբախտաբար ռմբակոծությունից հոսպիտալում զոհեր չեն եղել: Տեսածի ու զգացածի մասին պատմել է վիրավորներից մեկը: Արցախի մեր գործընկերները տեղում ֆիքսել են Ադրբեջանի հերթական հանցագործության հետևանքները:

Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանները,չդիմանալով հայ մարտիկների ջախջախիչ հարվածներին, աստիճանաբար հիասթափվում են թուրք-ադրբեջանական դաշինքից: Ամերիկյան Washington Post-ը հայտնում է, որ Ղարաբաղում ոչնչացված ևս 52 սիրիացի ահաբեկիչների մարմիններ են թուրք-սիրիական սահմանին փոխանցվել հարազատներին: Զուգահեռաբար Թուրքիայի հովանավորությամբ Արցախի դեմ կռվող ահաբեկիչներն ու նրանց հարազատները համաշխարհային մամուլին պատմում են հայ դիպուկահարների անհանավական արհեստավարժության մասին:

Վերջին օրերին գրանցվող կորոնավիրուսի ամենօրյա ցուցանիշը խիստ մտահոգիչ է: Պատերազմական իրավիճակում զինվորի թիկունքը պիտի ամուր ու առողջ լինի: Առողջապահության նախարարի խոսքով՝ այս օրերին բժիշկն առաջին հերթին զինվորին է պետք, հետևաբար անհրաժեշտ է խստորեն պահպանել հակահամաճարակային կաննոներն ու լրացուցիչ ծանրաբեռնվածություն չառաջացնել առողջապահական համակարգի համար: Նշենք, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ռեկորդային` 1371 նոր դեպք:

 

Մինչև մեր հերոս տղաները ռազմի դաշտում կռիվ են տալիս հանուն մեր գոյության ու հաղթանակի, ապաստարաններում պատսպարված արցախցիները աղոթում են հայ զինվորի և մեր երկրի խաղաղության համար: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել, որում ապաստարանում ապրող մարդիկ պատմում են իրենց առօրյայի, զգացածի ու սպասումների մասին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։