Items filtered by date: Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018
Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018 23:30

Էպիկենտրոն 29.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Ավագանու 54 անդամների մասնակցությամբ այսօր Երևանի ավագանին սկսել է արտահերթ նիստը: Նիստի սկզբում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաստատվել են խմբակցությունների ղեկավարների անունները: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Սուրեն Էրամջյանը, ԲՀԿ խմբակցությունը՝ Արման Աբովյանը, իսկ «Լույս» խմբակցությունը՝ Դավիթ Խաժակյանը: Նիստի ժամանակ հայտարարվել է, որ ավագանու որոշ անդամներ հրաժարվել են մանդատներից: Ավագանին այսօր նաև չորս փոխքաղաքապետ է նշանակել:

Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018 20:20

Անցուդարձ 29.10.2018

Published in Անցուդարձ

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Այն ընդունելու համար պակասել է ընդամենը մեկ ձայն: Օրենսդրական փաթեթին կողմ է քվեարկել 62, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ չի եղել: Արտահերթը նախաձեռնած «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն ամբողջական կազմով ներկա են եղել նիստին և քվեարկել են կողմ: Ինչպես նախորդ անգամ , ՀՀԿ խմբակցության մեծամասնությունն այսօր ևս բոյկոտել է Օրենսգրքի քվեարկությունը և չի մասնակցել նիստին: Դաշնակցությունից էլ բացակայել է երկու պատգամավոր: Նշենք, որ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 ձայն:

«Դատաիրավական ոլորտում տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել»,-ասել է բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա ամփոփել է իր ղեկավարած կառույցի ուսումնասիրությունները, ներկայացրել հայտնաբերված խնդիրները: Ըստ նրա՝ ոլորտում որակական լուրջ փոփոխություններ պետք է կատարվեն: ԲԴԽ նախագահը նաև խոսել է այդ փոփոխությունների իրականացման ուղիների և առաջիկա անելիքների մասին:

Ինչու՞ է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը բանակում 10-ը ամիս ծառայել և ինչու՞ են բուժhաստատությունների տնօրեններ նշանակվում նրա ընկերները: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը պարզաբանել է իր մասին մամուլի վերջին հրապարակումները, որակել դրանք ապատեղեկատվություն, կեղծիք և պատվեր: «Այսօր ստերի բացահայտման օր է»,- Առողջապահության նախարարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է Արսեն Թորոսյանը: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև վերջին օրերին տարբեր բժշկական կենտրոններում 3 երեխաների մահացության դեպքերին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում պատասխանել է լրագրողների հարցերին: ԲՀԿ առաջնորդը հայտարարել է , որ խորհրդարանի արտահերթ ընտրություններում ինքն է գլխավորելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը: Գագիկ Ծառուկյանը խոսել է նաև Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների, ընտրություններում ԲՀԿ-ի հաղթելու շանսերի մասին, անդրադարձել նաև ներքաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի:

Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 29.10.2018

Published in Մուլտիկնիկ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում էին ավելի քան 20 երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ , առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ և միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ: Նրանք այստեղ էին մասնակցելու «Ներդրումներ և առևտուր» խորագրով կլոր սեղան- համաժողովին: Մեր երկրի ներդրումային միջավայրը և բիզնես ոլորտի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո նրանք ծանոթացել են նաև հոգևոր, մշակութային ու մարզական Հայաստանին, եղել տարբեր վայրերում: Արտասահմանցի հյուրերի հետ շրջել է նաև Էպիկենտրոնի նկարահանող խումբը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։