Items filtered by date: Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018
Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018 23:10

Էպիկենտրոն 19.10.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2018 20:32

Անցուդարձ 19.10.2018

Published in Անցուդարձ

Բռնցքամարտի ներկայացուցիչներն այսօր հերթական անգամ հավաքվել են՝ քննարկելու ոլորտի խնդիրները և հասկանալու դրանց լուծման տարբերակները: Նրանք ներկայացրել են ֆեդերացիայի նախագահի նոր ընտրության պահանջի հիմնավորումները: Բռնցքամարտիկները նաև անդրադարձել են երեկվա բողոքի ակցիային հաջորդած զարգացումներին, խոսել հետագա քայլերի մասին: Հակոբ Գևորգյանն է պատմում:

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արևելյան հատված, տեղում ծանոթացել դիրքապահների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Երկրի ղեկավարին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Արցախից պատմում է իմ գործընկեր Մարինե Մկրտչյանը:

Պետական գնումների մատակարար հանդիսացող 13 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է, որ մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները մատակարարել են մրցութային պահանջներին անհամապատասախան կաթնամթերք: Կարագի փոխարեն՝սփրեդ, իսկ թթվասերի և կաթնաշոռի փոխարեն՝ բուսական յուղերով պատրաստված արտադրանք: Բացահայտված մի շարք դեպքերում էլ սոցիալական հաստատություններին՝ մանկատներին, հոգեբուժարաններին, գիշերօթիկ դպրոցներին, մատակարարվել է բուսաճարպային յուղերի խառնուրդ:

Խորհրդարանում այսօր առաջին նիստն է գումարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքները ղեկավարում է ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Թեև մինչ խորհրդարանի լուծարումը կարճ ժամանակ է մնացել , այդուհանդերձ Միքայել Մելքումյանի կարծիքով հիմա գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարցը քննարկելու ճիշտ ժամանակն է, ուստի հանձնաժողովը նիստեր կգումարի շաբաթական մեկ կամ երկու անգամ։

Հայաստանում անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը: Հայաստանի քրեակատարողական ծառայության համար նիստը անցկացնելու օրը խորհրդանշական է, քանի որ այս տարի առաջին անգամ կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը նշվելու է որպես քրեակատարողական ծառայողի օր: Նիստից առաջ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին ընդունել է վարչապետի պաշտոնակատարը:

ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել և միաձայն ընդունել է Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի նախագիծը: Խորհրդարանում տեղի ունեցած բանակցություններից հետո մի քանի օր առաջ հրապարակված փաստաթղթում տեղ են գտել որոշ փոփոխություններ: Մասնավորապես Կառավարությունն ընդառաջել է Ծառուկյան խմբակցության այն առաջարկին, որ ընտրությունից հետո պարտադիր կարգով Խորհրդարան մտնող 4-րդ ուժը հավաքած լինի առնվազն 2 % ձայն: Ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ լիագումար նիստ կմտնի առաջիկա երկուշաբթի:

Հայաստանը 4-րդ ոսկե մեդալն է նվաճել Թուրքիայում ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությունում: Մրցումների 4-րդ օրը հայ մարզիկներից պատվո հարթակ է բարձրացել Խաչատուր Սարիբեկյանը, ով հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվել է աշխարհի չեմպիոն: Թուրքիայում է նաև Էպիկենտրոնի նկարահանող խումբը: Հայ մարզիկների հաղթանակների մասին ավելի մանրամասն կհաղորդի իմ գործընկեր Արամ Մանուկյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« October 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։