Items filtered by date: Երկուշաբթի, 29 Մարտի 2021
Երկուշաբթի, 29 Մարտի 2021 22:45

Էպիկենտրոն 29.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 90 տոկոս աճ, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը: Առաջիկա շաբաթվա ընթացքում սպասվում է ավելի քան 7000 նոր դեպք, իսկ դա նշանակում է, որ մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի: Համաճարակային իրավիճակի հետագա վատթարացումը կանխարգելելու համար Հայաստանը Covax նախաձեռնության շրջանակում ներկրել է բրիտանական AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբում ընդգրկված անձանց համար:

Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու և երկաթգիծը բացելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սուր քննադատության է արժանացել: «Վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը խոսեց մի բանից, որի մասին ունի շատ մակերեսային պատկերացումներ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրենը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ավելի առարկայական ու կոնկրետ հիմնավորումներով է հակադարձել է Փաշինյանին: «Ապաշրջափակումն այդքան էլ ճակատագրական չէ, ինչպես ներկայացվում է »,-նշել է պատգամավորը:

ԱԺ-ում թեժ հարցուպատասխան է տեղի ունեցել ԲՀԿ խմբակցության քարտուղարի և ԱԳ նախարարի միջև: Արման Աբովյանը պարզաբանում է պահանջել Արա Այվազյանից՝ Թուրքիայի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը փոխելու մասին ԱԽ քարտուղարի և վարչապետի հայտարարությունների վերաբերյալ: «Հայաստանը թշնամիներ չի փնտրում»,- նշել է նախարարը, միաժամանակ նաև հայտարարել՝ Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ պաշտոնական Անկարայի հետ խորհրդակցությունների կամ բանակցությունների որևէ ձևաչափի մասին:

«Հայաստանում ադրբեջանցի ռազմագերի չկա»,-ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է Արա Այվազյանը: Նախարարի խոսքով՝ մեր երկիրն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետով նախատեսված պայմանավորվածությունը և Ադրբեջանին է հանձնել բոլոր գերիներին:Այվազյանը նաև հայտնել է, որ մեր գերիների թիվը 188 չէ: Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղություն ձևավորելու անհրաժեշտությանը՝ ԱԳ նախարարը նշել է, որ պետք է ամրագրել ԼՂ կարգավիճակի հարցը՝ խարսխված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: «Միջազգային հանրության շրջանում հասունանում է համոզմունքը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ընդգծել է Այվազյանը:

Գյումրիի Մհեր Մկրտչյանի թանգարանի դռները շարունակում են փակ մնալ:Առաստաղի փլուզման պատճառն ըստ մասնագետների՝ հարակից շենքերում կատարվող շինաշխատանքներն են: Մարտի 26-ի կեսգիշերին տեղի ունեցած փլուզման հետևանքով թանգարանի նմուշները չեն վնասվել: Գյումրիի գլխավոր ճարտարապետը հայտնել է,որ աշխատանքային խումբը դեռեւս պարզում է կատարվածի մանրամասները:

ՀՅԴ Երիտասարդական միության անդամներն ակցիա են իրականացրել ԱԽ շենքի դիմաց: Նրանք դատապարտել են Թուրքիայի հետ մոտեցումները շտկելու մասին Արմեն Գրիգորյանի սկանդալային հայտարարությունը: Ակցիայի մասնակիցներն այրել են Թուրքիայի դրոշը՝ հայտարարելով, որ այդ երկիրը հայերի թշնամին կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչել իր գործած ոճիրները: Դաշնակցականներն իրենց հետ տարել են նաև լոլիկներ,որոնք շարել են ԱԽ շենքի դարպասների մոտ:

 

Առաջիկա օրերին՝ մինչև Սուրբ Զատիկը, ձվի գինը կնվազի, հայտնել է ՏՄՊՊՀ նախագահը: Գեղամ Գևորգյանը նշել է, որ շուկայում գնաճը զսպելու համար հանձնաժողովն իրականացրել է որոշակի միջոցառումներ: Հանդիպումներ են եղել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության ներկայացուցիչների հետ: Ձվի թանկացման պատճառները պարզելու համար հակամոնոպոլ մարմինը վաղը նաև վարույթ կհարուցի: Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև վառելիքի, մասնավորապես, բենզինի գնի կտրուկ աճին:

Կարճատև դադարից հետո «Հայրենիքի փրկության շարժում»-ը երեկ կրկին հանրահավաք է անցկացրել Դեմիրճյան փողոցում: Ընդդիմությունը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ գեներացնելու նպատակով սկսում է մարզային այցելություններ: Սուր քննադատություն է հնչել ԱԽ քարտուղարի հասցեին, որը հայտարարել էր Թուրքիայի հետ մոտեցումներում շտկումներ կատարելու անհրաժեշտության մասին:«Այս պահից ԱԽ խորհրդի շենքը թուրքական դեսպանատուն է Հայաստանում»,-հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Հանրահավաքին հաջորդել է քայլերթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։